f

Անկախ

՛՛Հրապարակ"․երկու հրաժարական նույն պատճառով


Առավոտյան մենք տեղեկացրել ենք, որ երկու բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել աշխատանքից։ Ֆորմալ առումով՝ սեփական դիմումի համաձայն, իսկ իրականում, մեր աղբյուրներն ասում են, որ հեռացվել են։ Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։


Մինչ մենք ավելի օրինական եւ պետականամետ բացատրություններ էինք փնտրում այս հրաժարականներին, օրինակ՝ փոխվարչապետի հեռացումը վերագրում էինք ՔՊ վարչության կեղծված ընտրություններին, որի արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ մոտ 20 ձայն՝ հիգուտ Համբարձում Մաթեւոսյանի հավելագրվել է։ Իսկ Վահրամ Դումանյանի հեռանալը բացատրում էինք մշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա բացված 7 հազարի չափ անցքերով։ Պարզվեց՝ հրաժարականների պատճառն ավելի քան կենցաղային է եւ գալիս է նրանից, որ այս երկու անձնավորությունները չեն կարողացել վարչապետի հրահանգն իրականացնել եւ ամեն գնով Բրյուսովի ռեկտորի պաշտոնին կարգել Լեզվի տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանին։ 

Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է այս փաստից եւ որոշել է պատժել իր հրահանգը չկատարելու համար, որ մյուսներին դաս լինի։ Կարեւոր չէ՝ այդ հրահանգը որքանով է անօրինական է, ինչ միջոցներով պետք է այն իրականացվեր․ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Կարինե Հարությունյանը չպետք է ընտրվի Բյւորսովի ռեկտոր, որովհետեւ ինքն այդպես է ուզում։ 

Սա խոսում է այն մասին, որ արդար ընտրություններից եւ ժողովրդավարությունից գիշեր-ցերեկ խոսող Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է ընտրություն կոչվող ինստիտուտը՝ Հայաստանում միակ որոշիչ գործոնը իր կամքն է։ Եւ եթե որեւէ համայնքի բնակչություն ինչ որ մեկին ընտրում է համայնքապետ, սակայն նա Փաշինյանի սրտով չէ, ամեն կերպ կխոչընդոտեն այդ անձի համայնքապետ դառնալը՝ անգամ բանտարկելով եւ ֆիզիկապես մեկուսացնելով։ Եթե ինքը ռեկտորի պաշտոնում տեսնում է որեւէ անձի, ապա  նրա չընտրվելը իսկական ողբերգություն է դառնում եւ նա պաշտոնյաներ է ազատում գործից՝ ոչ կադրերի դեֆիցիտը հաշվի առնելով, ոչ տվյալ պաշտոնյայի աշխատանքը, վաստակը։ 

Սա արվում է, որ հետագայում նշանակվող նախարարները, փոխվարչապետերը հլու հնազանդ ծառայեն՝ իր կամքը որպես Բարձրյալի կամք, կատարելով։

 

Նիկոլ Փաշինյան Վահրամ Դումանյան Համբարձում Մաթևոսյան հրաժարական Բրյուսովի անվան համալսարան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին