Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ ազատ արձակել բանտարկյալներին։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գալիք Սուրբծննդյան տոներից առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նամակներ է ուղարկել բոլոր պետությունների ղեկավարներին և հորդորել նրանց ողորմության ժեստ անել՝ ազատ արձակելով «ազատությունից զրկված եղբայրներին ու քույրերին»։
«Որպեսզի լարվածությամբ, անարդարությամբ և հակամարտություններով նշանավորվող այս ժամանակը բացվի Տիրոջ կողմից եկող շնորհի համար»,- հավելել է մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ախմատի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը Հռոմի պապին «մոլորյալ մարդ» էր անվանել՝ ի պատասխան չեչենների և բուրյաթների մասին խոսքերին։ Ալաուդինովը բացատրել է, որ Հռոմի Պապը նրանցից է, ով երկար ժամանակ «դուրս է եկել Աստծուն տանող ճանապարհից»։
Մինչ այս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեչեններին ու բուրյաթներին անվանել էր ամենադաժանը Ուկրաինայի հատուկ գործողության գոտում զինված գործողությունների ժամանակ։