f

Անկախ

COVID 19-ը ցույց տվեց երկրներից յուրաքանչյուրի թույլ և ուժեղ կողմերը․կրթության փորձագետ


«Համամիտ չեմ այն տեսակետին, թե նոր կորոնավիրուսը  բոլոր երկրները  հավասարեցրեց։ Նոր կորոնավիրուսը ցույց  տվեց երկրներից յուրաքանչյուրի թույլ և ուժեղ կողմերը»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Անդրադառնալով Հայաստանի ուժեղ և թույլ կողմերին՝ Խաչատրյանն ասում է՝ այս իրավիճակը ցույց տվեց, որ կրթությունը Հայաստանում չի նպաստել աղքատության հաղթահարմանը․ ներկայիս շատ խնդիրներ կապված են աղքատության հետ։

Ավելին, մեր շուկան այնպիսին է, որ առկա աշխատանքների մեծ մասը հնարավոր չէ հեռակա կերպով արդյունավետ իրականացնել։ Զարգացած չեն նաև օնլայն ծառայությունները։ «Եթե օնլայն բանկինգը զարգացած լիներ,  կարանտինի պայմաններում բանկերի առջև նման հերթերի ականատես չէինք լինի»,- ասում է Խաչատրյանը։

Վերլուծելով համավարակի դասերը կրթական համակարգի տեսանկյունից՝ Խաչատրյանն ասում է, որ թե՛ արևելյան, թե՛ արևմտյան կրթական համակարգերը բացահայտեցին իրենց ուժեղ կողմերը և դրանց վրա շեշտադրում կատարեցին  վիրուսի դեմ պայքարում։

Ավտորիտար երկրները, ինչպիսիք են Չինաստանը, Սինգապուրը, կրթական գործընթացում առաջնային են համարում կարգապահությունը։ Եվրոպական ազատական երկրներում  շեշտադրվում է քաղաքացիական բարձր գիտակցությունը և պատասխանատվությունը։

«Հայաստանը ո՛չ կարգապահությունը կարևորող երկրների շարքում է, քանի որ այն, ինչ տեսնում ենք  մեզ մոտ, բոլոր առումներով կարգապահության վատ մակարդակի դրսևորում է,  ո՛չ էլ ազատական երկրների շարքում է, որովհետև այն, ինչ մեզ մոտ է, ավելի շատ ամենաթողության նման է, քան ազատության։ Ես դա կբնորոշեի որպես կեղծ ազատություն»,- ասում է նա։

Կրթության փորձագետն ասում է, որ անցած 30 տարիներին Հայաստանն այդպես էլ չկողմնորոշվեց, թե կրթական համակարգի մոդելներից որն է իրենը։  «Փաստաթղթերով դեպի արևմտյան լիբերալ համակարգ ենք գնում, բայց մեր մշակույթում դեռևս արևելյան, սովետական մտածողությունն է տիրում։ Արդյունքում մենք ունենք երկու իրողություն, ինչը շատ վատ է»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով՝  քանի որ մենք համակարգերից և ոչ մեկին չենք պատկանում, հետևաբար չունենք նաև այդ համակարգերի ուժեղ կողմերը, որոնցով դրանք կրող երկրները կարողացել են պայքարել վիրուսի տարածման դեմ։

Խաչատրյանը շեշտում է՝ քանի որ կարգապահությունը ցածր մակարդակի վրա է մեզ մոտ, կարանտինը կարանտինի նման չստացվեց։ Մայիսի 4-ից սահմանափակումները թուլացվել են, որի դեպքում  Շվեդիայի և արևմտյան մի շարք այլ երկրների պես շեշտադրվում է քաղաքացիական ինքնագիտակցությունը, ինչը մեզ մոտ կրկին ցածր է։

Նրա խոսքով՝ Հայաստանի պես երկրներում հասարակությունն առաջնորդվում է ամոթի կատեգորիայով, մինչդեռ արտակարգ իրավիճակներում շատ ավելի կարևոր պետք է լինի մեղքի կատեգորիան․ «Մարդ պետք է մտածի, որ չպետք է հանրային միջոցառման մասնակցել, կլինի դա հարսանիք թե հուղարկավորություն, քանի որ իր պատճառով մեկ ուրիշը կարող է տուժել։ Մինչդեռ մեր հասարակությունում մարդ առաջնորդվում է այն մտքով, թե ինչ կմտածեն իր մասին, եթե չմասնակցի այդ հանրային միջոցառմանը՝ հաշվի չառնելով, թե քանի մարդ կարող է տուժել իր մասնակցությունից»։

 Կրթության փորձագետը շեշտում է, որ խնդիրը կրթական համակարգինն է լայն առումով․ ամոթի և մեղքի հասկացությունները երեխան սովորում է ընտանիքում, բակում, հեռուստատեսությունից։

Հարցին, թե համավարակից հետո մեր կրթական համակարգում ինչ փոփոխություններ են պետք, Խաչատրյանն ասում է, որ միայն կրթական համակարգում փոփոխություններով հարցը չի լուծվի․ «Երբ փոխում ես միայն կրթական համակարգը և չես  փոխում մեծերի մշակույթը, կրթական համակարգը ճնշվում է նրա ազդեցությամբ։ Որպեսզի մեր կրթական համակարգում փոփոխություններով արդյունք ունենանք, զուգահեռ հասարակական հարաբերությունները պետք է փոխենք։ Եթե մենք դպրոցում ինչ-որ բան փոխեցինք, բայց կյանքում ոչինչ չփոխվեց, երեխայի մոտ առաջանալու է հակադրություն  իրականության և դպրոցի միջև,  և նա հաստատ առաջնորդվելու է ոչ թե դպրոցով, այլ կյանքի թելադրանքով»։

Հարցին, թե ինչից է պետք սկսկել, Խաչատրյանը առաջարկություն է ներկայացնում իշխանություններին։ «Կառավարությունը պետք է ստեղծի մի բազմամասնագիտական խումբ, որում կլինեն ազգագրագետներ, մշակութաբաններ, հոգեբաններ, վարքաբաններ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ, որոնք կփորձեն մոտեցումներ մշակել հասարակական հարաբերություններում ինչ-որ բան փոխելու համար։ Այս ընթացքում մի քանի հոլովակներ եղան տանը մնալու կոչով, որոնք բացարձակ որևէ ազդեցություն չունեցան, որովհետև  դրանք լավ մտածված չէին։ Մեզ պետք է այսպիսի աշխատանքներ իրականացնել, որովհետև եթե միայն կրթությունը փոխենք, բան չի փոխվելու։ Պետք են համալիր միջոցառումներ»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ չգիտես  ինչու, Հայաստանում միշտ  խուսափում ենք ներդրումներ անելուց այնպիսի ոլորտներում, որոնք բերում են ռազմավարական արդյունքներ։ 

Խաչատրյանն ասում է, որ համավարակից հետո կարիք է առաջանալու կարևորել կրթությունը, պատշաճ ֆինանսավորում հատկացնել և, իհարկե, վերականգնել ուսուցչի հեղինակությունը․«Երբ հեղինակազրկում ենք ուսուցչին և հետո ասում՝ հարգելի ուսուցիչ, աշակերտին սովորեցրու, թե ինչքան կարևոր է սոցիալական պատասխանատվությունը, բնականաբար ցանկալի արդյունք չենք ունենա»։ 

Կրթության փորձագետն անարդյունավետ է համարում նաև քարոզչությունը։ «21-րդ դարում քարոզչությունը գործուն մեթոդ չէ։ Գուցե հասարակության 10 տոկսոի մոտ այն  ազդեցություն ունենա։ Կարևոր է մարդկանց քաղաքացիական գիտակցությունը և պատասխանատվության բարձր զգացումը»։

Կրթություն եվ գիտություն Սերոբ Խաչատրյան համավարակ կրթական բարեփոխում նոր կորոնավիրուս

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին