Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկել է 163 կգ և հրել 205 կգ: Երկամարտի 368 կգ արդյունքով Մկրտչյանը 6-րդն է:
Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ է պոկել, սակայն տապալել է հրում վարժությունը` ստանալով 0:
Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը (ժամը` 01:30), իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) (ժամը` 04:00):
Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին: