f

Անկախ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երկու  պատգամավորի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ


          Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի  խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել էհասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:

          Մասնավորապես, Գ.Բ.-նհավկիթներով և ձնագնդիկներով, հարվածներ է  հասցրելԱզգային ժողովի շենքին մոտեցողպատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը:Դրանից անմիջապես հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

          Այնուհետև, հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Վերջիններիս միացած  Ա.Ս.-ն և գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս.Գ.-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:

          Պատգամավորը փորձել է  խուսափել կոնֆլիկտից և առաջարկել  բացել ճանապարհը, սակայն հավաքիմասնակիցներից չպարզված անձը Ս.Գ.-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա  ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի  ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Ա.Ս.-ն ևինքնությունները չպարզված մասնակիցները, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Ս.-ն և չպարզված անձինք, հրմշտելով և ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը՝ հետապնդել են Ս.Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներհնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Ա.Ս.-ի և վարույթով դեռևս չպարզված անձանց  խուլիգանական գործողությունները դադարել են՝դեպքի վայրում գտնվող  ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում՝ ժամը 11:20-ին՝ Ա.Ս.-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո:

          Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի  և Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից և Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ միխումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հանրային կապերի բաժին

 

Դատախազություն քրեական հետապնդում պատգամավոր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին