f

Անկախ

Պարետատունը մի քանի հարյուր դիմում-հայտ է ստացել տնտեսվարող սուբյեկտներից


2020 թվականի ապրիլի 22-ի պարետի N 51 որոշմամբ սահմանվել էին կոնկրետ ուղղություններ, որոնց դեպքում հնարավոր էր դիտարկել սահմանափակումներից բացառություն անելու հարցը՝ հիմք ընդունելով տնտեսվարողների կողմից ներկայացված դիմում-հայտերը՝ համավարակի պայմաններում գործունեության կազմակերպման հստակ նկարագրությամբ և անվտանգության կանոնների պահպանման կոնկրետ հանձնառություններով: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Այդ առնչությամբ պարետատունը մի քանի հարյուր դիմում-հայտ է ստացել տնտեսվարող սուբյեկտներից:

Դրանց մի մասին արձագանք է տրվել, մի մասը չի բխել վերը նշված որոշմամբ սահմանված ուղղությունների տրամաբանությունից, մյուս մասը գտնվում էր ուսումնասիրման փուլում:

Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման համաձայն՝ տնտեսական գործունեության մի շարք տեսակների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, որոնց համար սահմանված էր դիմում-հայտի պահանջ, սահմանափակումները հանվել են: Հետևապես, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ այդ հիմքով ստացված դիմում-հայտերին անհատական արձագանքելու անհրաժեշտությունը վերացել է:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ վերջին որոշմամբ սահմանված և այս պահին գործող սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները համընդհանուր են, և բացառություններ դիտարկելու հնարավորություն նախատեսված չէ:

Ըստ այդմ, www.covid19.gov.am կայքում զետեղված՝ դիմում-հայտ ներկայացնելու առցանց ձևաչափը ժամանակավորապես արգելափակված է:

Հարցերի պարզաբանման և գրություններ ուղարկելու համար շարունակում են գործել պարետատան և պետական գերատեսչությունների հետ հաղորդակցության բոլոր մյուս խողովակները, այդ թվում՝ թեժ գծերը:

Շնորհակալ ենք փոխըմբռնման և համագործակցության պատրաստակամության համար:

պարետատուն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին