f

Անկախ

Արցախը սրբություն է, որ ժամանակավոր հայտնվել է թշնամու ձեռքում. քաշաթաղցի


«Մինչ օրս կորստի հետ չեմ համակերպվում։ Ապրում եմ հուշերով, նկարներով ու տեսանյութերով, որ այնտեղ եմ արել։ Մինչև հիմա մտածում եմ, որ սա երազ է։ Աչքերս փակեմ ու բացեմ, արդեն արթնացած կլինեմ՝ իմ տանը»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի բնակիչ, 22-ամյա Անահիտ Ասոյանը։

Անահիտը ծնվել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Նրա ծնողները Բերձորում էին հաստատվել 1994-95թթ․՝ ամուսնանալուց որոշ ժամանակ անց։ Ասում է՝ Բերձորում էին հաստատվել, քանի որ վերաբնակներին բնակարան էին հատկացնում։ Այստեղ են ծնվել նրանց 4 երեխաներից երեքը։ «10 տարեկան էի, որ հայրս մահացավ, դրանից հետո դժվարությունները շատացան։ Մայրիկս փորձում էր հասցնել, որ մենք էլ ունենանք այն, ինչ մյուսներն ունեին։ Բայց շատ դժվարություններ են եղել, համարյա լավ օրեր չենք ունեցել»,- ասում է Անահիտը՝ վստահեցնելով, որ  մայրը երբևէ չի զղջացել Արցախում հաստատվելու համար, ավելին, երազում է իր հայրենի Բերձոր և իր տուն վերադառնալու հնարավորության մասին։

Մանկության հուշերից Անահիտն առանձնացնում է մասնակցությունը պարի խմբակին, որի շրջանակներում շրջել են ողջ Արցախում և համերգներով հանդես եկել։ Պարն էլ դարձել է նրա մասնագիտական գործունեության ուղին․ Իշխանաձորում արդեն ինքն է պարի խմբակ ունեցել և «Մունք» համույթի սաների հետ համերգներով հանդես եկել Արցախի տարբեր բնակավայրերում։

 Եվ չնայած շուտով համալսարանը կավարտի և տնտեսագետի որակավորում կունենա, ասում է, որ իրեն պարի ոլորտից դուրս չի պատկերացնում։ Պարն իրեն կապում է Արցախի ու այնտեղի ջերմ հուշերի հետ։ Ուստի Անահիտը նախատեսում է այստեղ էլ պարի խմբակ հավաքել, երբ իր փոքրիկը մի քիչ մեծանա և հնարավոր լինի աշխատանքի դուրս գալ։

 Խոսելով Արցախի հարավային թևում՝ Իշխանաձորում բնակություն հաստատելու մասին, Անահիտը պատմում է, որ որպես նորապսակներ իրեն և ամուսնուն բնակարան և հողատարածք են հատկացրել։ Ամուսիններով 350 նռան տնկի են տնկել ու մշակել։ «Մոտ մեկ հա այգի ունեինք, որ երրորդ տարին արդեն բերք պետք է տար։ Բայց պատերազմը վրա հասավ, մեր այգու բերքը չտեսանք»,- ասում է նա։

Ասում է՝ Բերձորն էլ հարազատ ու սիրելի է, բայց Իշխանաձորն առանձնահատուկ տեղ ունի իր սրտում։ «Իշխանաձորում առանձնահատուկ ընտանեկան, հարազատ մթնոլորտ էր, որին ես ու ամուսինս շատ շուտ ընտելացանք։ Այնտեղ պարզապես հարևաններ չէինք, այլ հարազատ մարդիկ։ Եթե մեկին մի վատ բան լիներ կամ լավ առիթ  լիներ, բոլորս հավաքվում էինք իրար գլխի։ Այնտեղ մեկը մեկից ամաչել, ինչ-որ բան թաքցնել, ուրիշին նախանձել չկար»,- ասում է Անահիտը։ 

Հիշում է՝ այնքան ապահով էին իրենց զգում, միմյանց հանդեպ այնքան մեծ էր վստահությունը, որ աշխատանքի գնալիս տան պատուհանները չէր փակում՝ համոզված լինելով, որ անգամ գյուղ մտած օտարականը բաց պատուհանից ներս չի մտնի։ «Մի անգամ տան բանալին կորցրել էինք։ Դուռը ծածկեցինք, հարևանին խնդրեցինք, որ տանն ուշադիր լինի և ամուսիններով երկու օրով Բերձոր գնացինք։ Վերադարձին ամեն ինչ իր տեղում էր»,- պատմում է նա։

Պատմում է, որ հարազատ օրրանին «մնաս բարով» ասել չի կարողացել, հեռացել են հապշտապ՝ համոզված լինելով, որ մի քանի օր անց վերադառնալու են։ Ու այդ մի քանի օրը կարծես հավերժություն է դարձել։ Եվ հիմա Երևանում է փորձում զգալ Իշխանաձորի օդի սառնությունը, գտնել նման բնապատկերներ, որ կարոտն առնի։ 

«Մի ամբողջ կյանք եմ այնտեղ թողել, այնտեղ թողած կյանքս եմ կարոտել։ Շատ կուզենամ վերադառնալ»,- ասում է Անահիտը՝ համոզմունք հայտնելով, որ մի օր մեր կորսված հայրենիքը կրկին կազատագրվի։ 

«Ամուսինս պայմանագրային զինծառայող էր։ Զորավարժություններից սեպտեմբերի 26-ին էր վերադարձել։ Պառկեց հանգստանալու, որ հաջորդ օրն այգում գործ աներ։ Առավոտյան, չնայած կիրակի էր, ակամայից շուտ արթնացա։ Մայրս լացակումաց հաղորդագրություն էր ուղարկել՝ հարցնելով, թե արդյոք մեզ մոտ կրակում են։ Մինչ փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, ամուսնուս դրսից ձայն տվեցին՝ դիրքեր պետք է գնային»,- պատմում է Անահիտը։ Հիշում է՝ ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ չի հասցրել անգամ ամուսնուն գրկել և հաջողություն մաղթել։ «Լվացքի մեքենան միացրեցի, տնից դուրս եկա, եղբայրս եկավ, թե նստիր մեքենան, գնում ենք»,- հիշում է նա՝ հավելելով, որ իրեն և քեռու ընտանիքին Գորիս տանելուց հետո հաջորդ օրը նաև եղբայրն է դիրքեր բարձրացել։ 

«Սեպտեմբերի 30-ին իմ ծննդյան օրն է։ Ես տորթ էի պատվիրել, որ այդ օրն ընկերներիս տուն հրավիրեի։ Համոզված էի, որ պատերազմը մի քանի օրից ավարտվելու է, ու մենք նորից տուն ենք վերադառնալու՝ մեր բնականոն կյանքին»,- ասում է Անահիտը՝ հավելելով, որ իր ծննդան օրը տեղեկացել է, որ եղբայրը գրադի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել։ Տևական ժամանակ չի կարողացել կապ հաստատել նաև ամուսնու հետ, որն ընկերների հետ շրջափակման մեջ էր մնացել և հրաշքով են կարողացել դուրս գալ։

Վստահեցնում է՝ պատերազմի անգամ ամենածանր պահերին համոզված են եղել, որ Քաշաթաղը թշնամու ձեռքում չի կարող հայտնվել։ Ասում է՝ մտածում էին, որ անգամ Ստեփանակերտը կարող է ընկնել, բայց ոչ Քաշաթաղը, քանի որ այն Հայաստանի սահմանների վահանն է, Հայաստանն ու Արցախը կապող ուղին է։ 

«Նոյեմբերի 9-ին ամուսինս դիրքերից իջել էր և տուն էր եկել, որ լողանա, մի քանի օր հանգստանա, նորից գնա։ Մտավ տուն այն պահին, որ հեռուստացույցով ասացին համաձայնագրի մասին։ Չհավատաց։ Բոլորիս համար էր այդ համաձայնագիրն անակնկալ»,- ասում է նա։ 

Անահիտն ասում է՝ չնայած ներկայիս կորուստների շղթային համոզված է, որ մի օր Քաշաթաղը նորից հայկական է լինելու։ «Իմ սիրտն է ինձ հուշում, որ թեկուզ տարիներ անց այդ հողերը մերն են լինելու, ես ուղղակի չեմ պատկերացնում Արցախը թշնամու ձեռքում։ Արցախը սրբավայր է, սրբություն, որ ժամանակավոր  հայտնվել է թշնամու ձեռքում։ Եթե խելացի գործենք, ես վստահ եմ, որ էլի մերը կլինի։ Ճիշտ է, պատերազմն առանց զոհերի չի լինում, էլի զոհերով դա կլինի, բայց վստահ եմ, որ այս անգամ հաղթանակով կլինի»,- ասում է նա։

Խոսելով ներկայիս իրողությունների մասին՝ Անահիտն ասում է․ «Այս ամեն ինչը  ղեկավարությունից է կախված։ Եթե ղեկավարությունը ճիշտ գործի, ճիշտ քայլեր ձեռնարկի, ամեն ինչ լավ կլինի։ 2011-2012-ին, երբ մենք սահմանին թեկուզ մի վիրավորի մասին էինք լսում, խառնվում էինք, թե ինչ է եղել, փորփրում էինք, որ իմանայինք, թե ով է։ Հիմա սահմանին զոհերն ու վիրավորները սովորական են դարձել, առօրյայի մի մաս են դարձել այդ լուրերը, և դա նորմալ չէ»,- ասում է նա։

Խոսելով Հայաստանում կյանքը նորից սկսելու դժվարությունների մասին՝ Անահիտը հատկապես շրջապատի վերաբերմունքն է մատնանշում։ Ասում է՝ կան և կարեկից ու ըմբռնող մարդիկ, կան և այնպիսիները, որոնք բացասաբար են տրամադրված արցախցիների հանդեպ։ 

Հիշում է՝ Երևանում հաստատվելուց հետոր տալոջ հետ փորձել են աշխատանք գտնել, ամենուրեք մերժել են, հենց իմացել են, որ Արցախից են։ Ասում է՝ շատ են նաև իրենց լռեցրել, թե գոհ եղեք, որ հարազատ չեք կորցրել։ «Այդքան ստեղծել ու թողել ենք թուրքին։ Բայց  երբ կորստի մասին էր խոսք լինում, մեզ ասում էին՝ ինչու եք ձեզ վատ զգում, գոհ եղեք, որ հարազատ չեք կորցրել, բա այստեղի ծնողներն ինչ ասեն, որ իրենց որդիներին են կորցրել։ Բայց դրանք համեմատելու չեն, բոլորն էլ մեր կորուստն ու ցավն են։ Այնպես չէ, որ ես զոհերի համար չեմ ցավում։ Իրենք էլ իմ եղբայրներն են»,- ասում է նա։

«Շուտ շրջապատին մերվող եմ, խոսող եմ, բայց այստեղ չեմ կարողանում շրջապատ ստեղծել,  քանի որ մարդիկ բաց չեն շփման համար»,- ասում է նա։

Որպես պայքարող տեսակ՝ Անահիտը փորձում է արցախյան միասնականության ու միմյանց օգնության հասնելու մթնոլորտը  նաև Երևանում ապահովել։ «Երբ սերտիֆիկատների տրամադրման համար հայտերը լրացնելու պահը եկավ, առաջիններից եմ լրացրել։ Տեսա, որ դժվար է, նրբություններ կան, սքրինշոթեր արեցի, դրեցի քաշաթաղցիների ֆեյսբուքյան  խմբում, որ մարդկանց գործը հեշտացնեմ։ Դրանից հետո շատերն են դիմում այս կամ այն հարցով։ Օգնում եմ բոլորին, ինձ հաճելի է, որ կարողանում եմ օգնել հայրենակիցներիս։ Մի տնից չենք, բայց բոլորս էլ մի օրի ենք»,-ասում է նա։ 

Անահիտը հույս ունի, որ երկու  ընտանիքով միավորելով իրենց սերտիֆիկատները՝ կկարողանան մարզում գոնե մեկ բնակարան ձեռք բերել ու սեփական տանիք ունենալ գլխավերևում։ Այն ժամանակ արդեն ավելի հեշտ կլինի կյանքը զրոյից կառուցելը։

 

Արցախ Քաշաթաղ Բերձոր Իշխանաձոր կորսված հայրենիք խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին