Իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկն ասել է, որ այլ ախտանիշների առկայության դեպքում ջերմության բացակայությունը կարող է վկայել, որ մարդը վարակվել է COVID-19-ով։ Այս մասին հայտնում է NSN-ը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Կորոնավիրուսն առանց ջերմության կարող է լինել ասիմպտոմատիկ, բայց H1N1-ը, ամենայն հավանականությամբ, ջերմություն կտա»,- ասել է բժիշկը։
Նա ընդգծել է, որ ջերմաստիճանի առկայությունը գրիպի 100 տոկոսանոց նշան չէ, այլ ուղեցույց է։
Բացի այդ, մարմնի ցավերն ու գլխացավերը գրիպի բնորոշ ախտանիշներ են, ավելացրել է Բոլիբոկը:
Ավելի վաղ ինֆեկցիոն բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պոզդնյակովը բացատրել էր, թե ինչ անել միաժամանակ գրիպով և COVID-19-ով վարակվելիս։
Նոյեմբերի վերջին Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ Ռուսաստանում շարունակում է աճել գրիպի և SARS վիրուսների ակտիվությունը։