f

Անկախ

Telegraph. Արքայազն Հարիի ժողովրդականությունը նրա ընտանիքի մասին սերիալի թողարկումից հետո նվազագույնի է հասել


Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի՝ արքայազն Հարիի, նրա կնոջ՝ Մեգան Մարքլի և նրանց երեխաների կյանքի մասին վավերագրական ֆիլմաշարի թողարկումից հետո Եղիսաբեթ II թագուհու թոռան ժողովրդականությունը հասել է նվազագույնի։ Այս մասին գրում է Daily Telegraph-ը՝ վկայակոչելով YouGov-ի հարցումը։

Հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 59%-ը բացասաբար է վերաբերվել արքայազն Հարիին, իսկ հարցվածների միայն 33%-ն է դրական վերաբերմունք պահպանել նրա նկատմամբ։ Նախորդ ամսվա համեմատ արքայազնի հավանության վարկանիշը նվազել է 13 տոկոսային կետով։ Գրում է Gazeta.ru-ն։

Նրա կինը՝ Մեգանը, նույնպես կորցրել է ժողովրդականությունը։ Հարցվածների միայն 25%-ն է դրական վերաբերվում նրան, իսկ 64%-ը՝ բացասական։

Չարլզ III-ի կրտսեր եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, ով այս տարի մեղադրվում էր 17-ամյա աղջկա բռնաբարության մեջ, դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենաքիչ ժողովրդականություն վայելող անդամը։

Հետազոտության համաձայն՝ Հարրիի ավագ եղբայրը՝ Ուելսի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ արքայադուստր Քեթրինը (Միդլթոն) ամենահայտնին են Բրիտանիայում։ Նրանց դրական է վերաբերվում հարցվածների համապատասխանաբար 77%-ը և 72%-ը, իսկ բացասական՝ միայն 15%-ը:

Հարցումն ավարտվել է անցյալ շաբաթ, որին մասնակցել է 1677 բրիտանացի։

Ավելի վաղ հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնը արքայազն Հարիին և Մեգան Մարքլին լացակումած էր անվանել և ասել, որ իր համար դժվար է նրանց կյանքի մասին վավերագրական ֆիլմ դիտելը։

Աշխարհում Մեծ Բրիտանիա Արքայազն Հարի արքայական ընտանիք սերիալ վարկանիշ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին