f

Անկախ

«Գիշերը ստիպված դնեվալնի ենք կանգնում, ձայներին ենք ուշադիր լինում․ թուրքը պատուհաններիս տակ պտտվում է, մթի մեջ նստած ենք»․ Շուռնուխի բնակիչ․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի շարք բնակիչներ ահազանգում են, որ տեւական ժամանակ է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան գյուղում։ Շուռնուխը 2020 թվականի պատերազմից հետո, բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, մասնատվեց՝ մի հատված անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Եվ ադրբեջանցի զինվորականները դիրքեր դրեցին անմիջապես գյուղի մոտակայքում ու ամեն օր զբոսնում են շուռնուխցիների տներից մի քանի մետր հեռավորության վրա։ Չնայած գյուղում տեսախցիկներ են տեղադրվել, եւ ռուս սահմանապահներ էլ կան, սակայն դրանից անվտանգային խնդիրները չեն լուծվել, եւ մարդիկ ապրում են թշնամու հետ կողք-կողքի` վտանգն աչքի առաջ։

Իսկ հոսանքի հաճախակի անջատումներն ուժեղացնում են վտանգի զգացումը, քանի որ լույսն անջատվելու պարագայում, բնականաբար, տեսախցիկներն էլ չեն աշխատում:
«Գիշերը ստիպված դնեվալնի ենք կանգնում ես ու ամուսինս, ձայներին ենք ուշադիր լինում, մի չխկոց ենք լսում՝ դուրս ենք գալիս ստուգելու, փողոցի լույսերն էլ են անջատվում, անվտանգային լուրջ խնդիր ա․․․ թուրքը պատուհաններիս տակ պտտվում է, մթի մեջ նստած ենք, ի՞նչ անենք՝ թողնենք գյուղից գնա՞նք»,- պատմում է Շուռնուխի բնակչուհի Հասմիկ Հարությունյանը։ Իսկ հոսանքի անջատումների պատճառն այն է, որ էլեկտրական հոսանքագծերը լավ ձգված չեն, սյուները հին են՝ ամեն ուժեղ քամուց վայր են ընկնում, վթար է լինում:

Կապ հաստատեցինք Գորիսի էլեկտրացանցի տնօրեն Էդիկ Արզումանյանի հետ, ով մեզ ասաց, որ խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում:

«Հոսանքը որտեղից որ գնում է՝ 3 կմ հեռավորության վրա է ենթակայանը, հոսանքը գնում է անտառների միջով, սարերով։ Հաճախակի չի անջատվում՝ ճիշտ չեն ասում: Այս քանի օրը եղանակային այս պայմաններում շատ վատ եղանակ է եղել, ու քամիները շատ ուժեղ են եղել, դրա պատճառով են խնդիրները: Այս պահին այնտեղ հոսանք կա: Երկար գիծ է, հեռու տեղ է, այստեղից մարդ պետք է գա, որ վերականգնի։ Այնպես չէ, որ հին գիծ է, կամ չենք հետեւում։ Նման բան չկա՝ ընդհակառակը»,- ասաց էլցանցի տնօրենը։
Սյունիքում բոլոր էլեկտրական սյուներն էլ հին են, այնպես չէ, որ մյուս տեղերում նոր սյուներ են, իսկ Շուռնուխինը հին են: «Քամին այնքան ուժեղ է, որ Շինուհայրում, այլ տեղերում էլ այդ քամիներից անջատվում է: Ինչքան էլ նոր լինի, ձիգ լինի, այստեղի քամիները շատ ուժեղ են՝ անջատվում են: Բացի այդ, ճանապարհը երկար է, նախկինում Որոտանում էր, հիմա Տաթեւով ենք գնում: Դժվարություններ կան, այնպես չէ, որ հիմնարկը Շուռնուխում է, ու հոսանքը գնում է: Այստեղից պիտի գնանք այնտեղ, որ կարողանան վերականգնել»,- ասաց Արզումանյանը:
Շուռնուխի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ երեկ իրենց գյուղ են այցելել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, վերջինս էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներն է ներկայացրել նրանց:

«Եռաֆազ հոսանքը, որ Բարձրավանից գալիս է մեր գյուղ, անտառի միջով է գալիս։ Այլընտրանքային ճանապարհը, որ սարքում են՝ Շուռնուխ-Տանձավեր, ճանապարհին, որ հատվում է, լայնոտ ճանապարհ է, ու առաջարկեցինք, որ այդտեղ՝ 4 կմ հատվածում սյուներ տեղադրեն՝ մեր հոսանքի գիծը, մագիստրալն այդ նոր ճանապարհով գա: Ասեցին՝ կանենք դա»,- ասաց Արշակյանը։
Հասկացել են, որ ճիշտ կլինի անտառից հանել այդ գիծը, սակայն հիմա նման աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ՝ կսպասեն գարնանը։ Արշակյանը շեշտեց, որ այստեղ արդեն Անտառտնտեսության պատասխանատվության գոտին է, այն պետք է ապահովի էլեկտրալարերի անտառային հատվածի աջ ու ձախ կողմերի ճյուղերը կտրելը, որպեսզի ձյան տեղումների ժամանակ ծանրացած ճյուղերը չընկնեն էլեկտրալարերի վրա:

«Առաջին ձյունը մի քիչ եկավ ու խնդիրներն իր հետ բերեց։ Բայց էլցանցը եկավ, մինչեւ ուշ գիշեր այդ ձյան մեջ տղերքն աշխատեցին, այդ խնդիրները՝ կոտրված սյուները վերականգնեցին։ Դե, սյուներն էլ հին են, կարողացան վերականգնել ու գյուղին առանց հոսանք չթողեցին, մինչեւ նոր սյուները տեղադրվեն, ընթացքում էլ հասկանանք՝ նախարարն ու մարզպետն ինչ լուծում կտան այս հարցին»,- հույս հայտնեց Արշակյանը։

Մեր հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ գեներատոր տեղադրել` ժամանակավոր լուծում տալ հարցին, մինչեւ նոր սյուների տեղադրումը, Շուռնուխի ղեկավարն ասաց, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ փոքր գեներատոր կուղարկի, սակայն դա ամբողջ գյուղին չի բավականացնի:
«Մեծ գեներատոր է պետք: Միայն մեծ գեներատորը կկարողանա ապահովել ամբողջ գյուղը լույսով, ու դա նաեւ կլուծի անվտանգային խնդիրը։ Մեր ընկերներից մեկը՝ Նարինե Կիրակոսյանն առաջարկեց, որ մեծ գեներատորի հարցը փորձենք լուծել օգնել ցանկացողների միջոցով»,- ասաց Հակոբ Արշակյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան Շուռնուխ գյուղ

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին