f

Անկախ

Լաչինի միջանցքը փակել են «Գորշ գայլերի» կողմնակիցներ. Արման Թաթոյան


Ցավոք սրտի միջազային հանրության արձագանքը խիստ անբավարար է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն եւ Արցախում հումանիտար ճգնաժամ հարուցելուն:

«Նրա խոսքով, թեև որոշ երկրներից, միջազգային պաշտոնյաներից կան գնահատականներ, բայց դա գրեթե ոչինչ է. «Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում։ Մի անգամ փակեցին այդ կյանքի ճանապարհը՝ միջանցքը, տեսան, որ ձեռքներից գալիս է, իրենց համար որևէ հետևանք չունեցավ, դրա համար էլ այդ անպաժելիությամբ ոգևորված երկրորդ փուլն են անում»,- ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցիները մարտավարություն են փոխել. «Իբր  բերել են անկախ ակտիվիստներ, այն էլ էկոլոգիական, ու դրանք իբր անկախ ակցիաներ են անում, լրագրողներն  իբր անկախ լուսաբանում են, մի հատ էլ՝ այդ մեսիջները վերցնում են իրենց պաշտոնյաներն ու  պահանջներ են ներկայացնում։ Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ սա իշխանությունների անմիջական կազմակերպածն է»։

Արման թաթոյանը նկատեց, որ ճանապարհը փակած ադրբեջանցիներից մեկը հայերենով կոչեր է անում, թե մենք միասին պետք է ապրենք. «Բայց երբ գնում, իր գործունեությունը, հարցազրույցներն ուսումնասիրում ես,  ամենահայատյաց գործիչներից մեկն է, ով «գորշ գայլերի» նշանով ու դրոշով նկարված, կոչ անելով սպանել հայերին: Ակնհայտ է, որ սա պետք է ճանաչել»,-ասաց նա:

Թաթոյանն ընդգծեց՝ ադրբեջանցիները 120 հազար մարդու թողել են շրջափակման մեջ, գազն են փակել, բայց որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված  քայլ, սա հայկականության, նաև Հայաստանի դեմ է ուղղված։

«Բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն այս հարցը լուծելու համար։ Մենք գործ ունենք իրական  մարդկանց հետ, նրանց պաշտպանության հետ, գնահականները պետք է լինեն ոչ միայն վերացական, ընդհանրական, քանի որ այստեղ մարդկանց կյանքի, գոհաբանական հարց է,  անվտանգության իրական սպառնալիքների վերածվելու խնդիր է»,- ասաց Արման Թաթոյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հայաստան Արման Թաթոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին