f

Անկախ

Ժամանեց գորշ գայլաձագը. ո՞վ է փորձում կծել մեր խաղաղապահներին և ինչու է լռում ԱԳՆ-ն. EA Daily


Ինչպես ճիշտ եք հասկանում, ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը պաշտոնական կայք ունի: Ավելին, մեր դիվանագետները, որոնք ժամանակին համընթաց են քայլում, տելեգրամ ալիք ունեն գեղեցիկ նկարներով:

 Կարճ ասած, աչքի առաջ է ողջ գործիքակազմը, որն անհրաժեշտ է նախարարության գործունեության լուսաբանման և աշխարհում ու մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրատապ տեղեկատվություն զետեղելու համար: Եվ ահա ես էլ առավոտ կանուխ մտա կայքն ու ալիքը, որպեսզի ծանոթանամ մասնագիտական դիրքորոշմանը՝ կապված «Լաչինի միջանցքում էկոլոգիական իրավիճակի» հետևանքով Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման հետ: Ավելին՝ Ադրբեջանը կտրել է գազամատակարարումը Ստեփանակերտ, ինչը, Արցախի իշխանությունների կարծիքով, «մարդասիրական և տնտեսական ահաբեկչություն» է:

Ինչպես հաղորդել է EADaily-ն, Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ.

«Մենք ստիպված ենք փակել դպրոցները: Մենք չգիտենք, թե ինչքան կձգվի այս իրավիճակը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա այս մասին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի Ադրբեջանի իսկական դեմքը, որպեսզի նրանք հասկանան, որ մեզ համար անհնարին է ապրել ինչ-որ կերպ՝ հարաբերություններ ունենալով իրենց հետ այսպիսի մոտեցման դեպքում՝  ճանապարհ փակելու և ձմռանը գազի մատակարարումը կտրելու դեպքում»:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Այնտեղ ադրբեջանական «էկոլոգները» գրգռվել են: Եվ նամակով դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին.

«Կարևոր ենք համարում գնահատել «Ղզլբուլաղ» ոսկու հանքավայրի և «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրի անօրինական  գործարկումն ու էկոլոգիական վիճակը: Այդ կապակցությամբ խնդրում ենք ապահովել անվտանգություն նշված տարածքներ այցելելու համար և անհրաժեշտ պայմաններ ստեղծել մոնիթորինգ անցկացնելու համար»:

Այ հենց հիմա նրանց պետք եկավ մոնիթորինգ անցկացնել: Մորուքավոր ագրեսիվ «էկոլոգներին»՝ բավական ուրույն հմտություններով և առանց համապատասխան սարքավորումների: Դուք լսել եք և կարդացել եք, չէ՞, «Գորշ գայլերի» մասին՝ նրանց որոշիչ խորհրդանիշներով և ֆիրմային մատնացցումներով: Բազմաթիվ տեսագրություններն առճակատման վայրից ձեզ ոչինչ չե՞ն հիշեցնում: Այդ է որ կա: Ոնց են այնտեղ անվանո՞ւմ, հիշենք էլի... հա, «Բոզկուրտ»:  

Readovka  տելեգրամ ալիքը հաղորդում է.

«Սադրանքները ռուսական խաղաղապահների նկատմամբ շարունակվում են Ղարաբաղում: Զինվորների զգացմունքների վրա ազդելու ապարդյուն փորձերը ավելի ու ավելի են հաճախանում: Մոդայիկ արևմտյան օրակարգով հասարակ ադրբեջանցիներին և տեղի ԶԼՄ-ներին մոլորեցնելու փորձերով հասարակությունում ռուսատյացություն են սերմանում՝ ջանալով խաղացնել ռուսական խաղաղապահներին: Խաղաղության համար, օտար երկրում կարգուկանոն պաշտպանելու համար եկած զինվորները, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, ստիպված են ծաղրանքներ ու վիրավորանքներ լսել: Թե որպիսի արժանապատվությամբ են խաղաղապահները դիմանում անհարգալից և անասնական վերաբերմունքի դրսևորումներին, ցույց է տալիս, թե ում կողմից է ճշմարտությունը: Ապշեցուցիչ է, ադրբեջանցիները, որ այդպես  եռանդով քշում են ռուսներին «իրենց հողից», ազատ խոսում են հենց «իրենց խաղաղ կյանքը խանգարողների» լեզվով, իրհարկե, բնորոշ ակցենտով: Ավելին, Ադրբեջանի՝ կանոնավորապես ամերիկյան և ուկրաինական դրոշակներով փաթաթվող բնակիչները հենց իրենք են տեսագրություններ հրապարակում, որոնք վարկաբեկում են հենց իրենց յուրաքանչյուր խելքը գլխին մարդու աչքում»:

Մի կողմից՝ ռուսական խաղաղապահների բացահայտ ծաղրուծանակ, մյուս կողմից՝ հերթական տարակուսանք:Մի՞թե չի կարելի դիվանագիտական կապերով զանգահարել Անկարա և խնդրել բոլոր ռազմավարական գործընկերներից ամենառազմավարականին դադարեցնել այլանդակությունը:

Հասկանալի բան է՝ հենց այնպես չէ: Ցորենն է այնտեղ, ամոնիակը, գազը՝ զեղչով: . «Хабчик, шмабчик, трулюлю — будем вместе навсегда». Մի վայրկյանում «վայ էկոլոգները» հօդս կցնդեն և այլևս ռուսական խաղաղապահների առաջ չեն ցցի բարձրախոսներն ու կեղտոտ մատները:

Կամ կարելի է Ադրբեջանի դեսպանին կանչել Սմոլենսկի հարթակ: «Բերանը փակել» և քթի առաջ պտտացնել բռունցքը: Ուղղաթիռը հիշեցնել, ի դեպ, ի՞նչ նորություն կա դրա հետաքննությունից և ռուս օդաչուներին սպանողների պատժից:

Դե մի փոքրիկ ակնարկն էլ չէր խանգարի կայքում և տելեգրամ ալիքում: Մեր հերոսական, կապույտ սաղավարտներով տղաների մասին, որոնք տոկուն կատարում են առաջադրված խնդիրը, մինչ դիվանագետները «կմտահոգվեն» Կոսովոյի իրավիճակի կարգավորմամբ և զուգարանների նկատմամբ Սոբչակի վերաբերմունքով:

Բայց ակնարկները, ոչ անսպասելի, չկան: Եվ դժվար թե լինեն: Քանզի գործընկերներ են: Ի դեպ, քիչ էր մնացել մոռանայի: Պաշտոնական Երևանը նույնպես Արցախի վիճակով առանձնապես չի տապակվում: Էն ինչպես է Բունշան ասում. «Ինձ տանջում են խառնիխուռն կասկածները»:

Հ.Գ. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղրաբաղը Հայաստանի հետ, հայտարարեց պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: 

Յակով Պավլով  

Աղբյուրը՝ EA Daily

 

Հայաստան Արցախ Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին