f

Անկախ

Ադրբեջանը Արցախի մի քանի հանքեր հավատարմագրել է Անգլոասիական կորպորացիայի կառավարմանը. Նազելի Վարդանյան


Ադրբեջանը Արցախի մի քանի հանքեր հավատարմագրել է Անգլոասիական կորպորացիայի կառավարմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։

Նազելի Վարդանյանը պատմեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ դեռ Կովսականի շրջանը հայկական կողմի հսկողության տակ էր, դեռ պարզ չէր, թե պատերազմն ինչով էր ավարտվելու, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարարությունը մրցույթ էր հայտարարել, հաղթող ճանաչել Անգլոասիական կորպորացիային եւ Կովսականի ոսկու հանքը տրվել էր նրան.

«Նույն կազմակերպության հետ այս տարվա հուլիսին կնքվել է հավատարմագրման կառավարման պայմանագիր՝ Արցախի մի քանի հանքերի, այդ թվում՝ Կաշենի հանքի կառավարման վերաբերյալ։ Պատահական չէ, որ միջազգային կորպորացիաներ են ներգրավվում, որպեսզի իրենց դիրքերն ավելի ուժեղ լինեն եւ իրենց սատարեն հենց այդ երկրները»։

Մասնագետի խոսքով՝ աշխարհում սկսվել են ռեսուրսային պատերազմներ. «Հիմա մենք ականատես ենք, որ եւ 2020 թվականին, եւ 2022 թվականի սեպտեմբերի հարձակումները պայմանավորված են բնական պաշարների զավթմամբ, ջրային աղբյուրներին տիրանալով եւ դրանով գերակա դիրքեր զբաղեցնելով։ Վերջին 3 տարիների այս պատերազմական գործողությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի կողմից զավթվել են այն տարածքները, որտեղ ջրի աղբյուրներ են, հանքավայրեր եւ անտառային տարածքներ։ Տեսնում ենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախը ջրազրկվել է, հիմա Վարդենիսում, Ջերմուկում, ինչպես նաեւ Սյունիքի մարզում են ջրհավաք ավազանները»։

Նշենք՝ Կաշենի հանքավայրի պայմանագրի առնչությամբ «Սիվիլնեթը» գրել էր, որ Anglo Asian Mining-ի հիմնական բաժնետերը 28 տոկոսի չափով Ռեզա Վազիրին է։ Ըստ կայքում տեղադրված կենսագրության՝ Վազիրին Ադրբեջանի անկախությունից ի վեր այնտեղ զբաղվել է բիզնեսով, իսկ դրանից առաջ պաշտոնյա է եղել Իրանում։ Մյուս բաժնետերը եղել է Ջոն Սունունուն, որը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Ավագի աշխատակազմի ղեկավարը, մինչ այդ էլ Նյու Հեմփշիրի նահանգապետը։ Սունունուների ընտանիքից այլ անձինք եւս ներգրաված են Anglo Asian Mining-ի կառավարմանը։ Կաշենքի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել էին 2007-ից։ Ինչպես հայտնում է «Վալլեքս»-ը, Կաշենի հանքավայրում իրականացված ներդրումները մոտ 130 մլն դոլար են։ «Բեյզ մեթըլս»-ը 2021-ի տարեկան արդյունքներով Արցախի բյուջե է վճարել 8,8 մլրդ դրամ, իսկ մինչ պատերազմը այս թիվը մոտենում էր 19 մլրդ-ի։

Նազելի Վարդանյան Արցախի Հանրապետություն հանքավայրեր Ադրբեջան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին