f

Անկախ

Էրդողանը հայտնել է, որ Պուտինին առաջարկել է Ասադի հետ եռակողմ հանդիպում անցկացնել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի նախագահների հանդիպում, սակայն դրան պետք է նախորդի հետախուզական ծառայությունների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը։ Այդ մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։

Թուրքմենստանից վերադառնալուն պես մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Անկարան մտադիր է քայլ անել Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ միության ուղղությամբ։

Թուրք առաջնորդի խոսքով՝ դրա համար նախ անհրաժեշտ է հետախուզական ծառայությունների հանդիպում անցկացնել, ապա պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով։

«Նրանց հանդիպումներից հետո եկեք հավաքվենք։ Ես դա առաջարկեցի պարոն Պուտինին, և նա դրական արձագանքեց դրան։ Այսպիսով, մենք կսկսենք հանդիպումների շարքը»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Hurriyet թերթը գրել էր, որ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ռուսաստանում կարող է կայանալ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Բաշար ալ-Ասադի հանդիպումը։

Աշխարհում Ռեջեփ Թայիփ Էրդողան Վլադիմիր Պուտին Բաշար Ասադ հանդիպում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին