f

Անկախ

Սամվել Գասպարյան․ «Ամեն առաջնություն իր կարևորությունն ունի»


Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 389 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր: Անխոս, հայ մարզիկը պատրաստ էր, կարող էր և ունակ անել ավելին, պարզապես հանգամանքները խանգարեցին։ Ինչևէ, մեդալը դեռևս միակն է Հայաստանի հավաքականի պաշարում։
Անկախի հետ զրույցում Սամվելը կիսվում է տպավորություններով, խոսում չստացված մոտեցումների, մրցավարների անարդար որոշման և հայրենիքը ներկայացնելու պատասխանատվության մասին․ 


-Շատ լավ նախապատրաստական փուլ եմ անցել՝ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ։ Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցել եմ բոլոր ուսումնամարզական հավաքներին։
Մարտական էի տրամադրված, որովհետև կարևոր ստուգատես էր, ինչպես նաև  օլիմպիական վարկանիշային առաջնություն։


- Պոկում վարժությունում 175 կգ փոքր ոսկի նվաճեցիք, հրումում՝ իսկական մարզիկն վայել կամք դրսևորեցիք՝ չընկճվելով մրցավարների կայացարծ որոշումից։
-Պոկում վարժությունից հետո ավելի ոգևորեցի, որպեսզի կիլոգրամներս ավելացնեմ և առաջ անցնեմ մյուս մարզիկներից, բայց հրում վարժության առաջին մոտեցումն ինչ-ինչ պատճառներով չհաշվեցին մրցավարները՝ պատճառաբանելով, որ դաստակների խաղ է գրանցվել։ Ինձ հաջողվեց միայն 3 մոտեցման ժամանակ «ուղղել սխալս» և մրցավարների անարդար որոշումը։ Մրցակիցներս ուժեղ և փորձառու մարզիկներ էին, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, բայց դա այդքան էլ էական չէր, քանի որ հենց մրցաշարի սկզբից ստուգատեսի ֆավորիտներից էի։
Առաջնության ցուցանիշներս գոհացուցիչ չեն ո՛չ իմ, ո՛չ մարզիչներս համար, որովհետև  իմ բարձարացրած կիլոգրամները շատ քիչ էին, քանի որ կարող եմ ավելին։ Բայց նաև աշխարհի առաջնությունը տվեց ավելի շատ կամք և ուժ, որպեսզի շարժվենք առաջ և ես էլ ավելի մեծ եռանդով, աշխատասիրությամբ գնամ դեպի իմ նպատակները։
Բոլոր բնագավառներում լուրջ հաջողության հասնելու համար պետք է նպատակասլացություն, կամքի ուժ և շատ ու շատ աշխատասիրություն։


-Ի՞նչ եք զգում այս դժվար ժամանակահատվածում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը։
-Մեծ պատասխանատվություն, որովհետև միջազգային ասպարեզում ներկայացնել պետություն՝ պատասխանատու քայլ է։ Ամեն առաջնություն իր կարևորությունն ունի, ուղղակի պետք է լինել ուժեղ, ձգտել հասնել նպատակին, որպեսզի ո՛չ մրցավարները, ո՛չ մրցակիցները չկարողանան խանգարել բարեհաջող և հաղթական մոտեցումներին

Ծանրամարտ Սպորտ աշխարհի առաջնություն Սամվել Գասպարյան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին