f

Անկախ

Քննարկվել են կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումները. ԿԳՄՍՆ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)« խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է  Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն փոխանցել ԵԲԿՏ-ում նախատեսվող հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ խմբերի աշխատանքային ուղղությունները և գործունեության ճանապարհային քարտեզը՝ մատնանշելով, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը Բոլոնիայի գործընթացի շրջանակում։

 ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, նշել է, որ դրանք պետք է շարունակական լինեն։

Մատնանշելով թեմայի կարևորությունը՝ Կարեն Թռչունյանը փաստել է․ «ՀՀ-ն երկար տարիներ անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքին և ունի որոշակի պարտավորություններ ու բարեփոխումներին միտված քաղաքականություն: Անդամակցելով Բոլոնիայի գործընթացին՝ մենք պարտավորություն ենք հանձն առել իրականացնելու բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի նկատմամբ: Ինքնահավաստագրման գործընթացը նպատակաուղղված է ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչմանը, որակավորումների արժանահավատ շնորհմանը և եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների համադրելիության ապահովմանը: Այսօր արդեն տրվել է նշված աշխատանքների մեկնարկը»։

Խոսելով ոլորտում առկա, ժամանակ առ ժամանակ հնչեցված խնդիրների և հարցադրումների մասին՝ նախարարի տեղակալն ասել է, որ դրանք պահանջում են համակարգային լուծումներ։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կլինեն տեսանելի և չափելի արդյունքներ։

Քննարկման մասնակիցներին Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհական համակարգում, ըստ տարբեր ոլորտների, մասնավորապես բժշկության ոլորտում, արդեն կազմվել են լիցենզավորման ստանդարտներ: Այս գործընթացները արդյունավետ իրականացնելու համար ցուցաբերվելու է խիստ մոտեցում, որը միտված կլինի միմիայն բարձրագույն կրթության որակի բարելավմանը:

Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչ, ԵՊՀ ակադեմիական /ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵԲԿՏ որակի ապահովման չափանիշներին և ուղենիշներին համապատասխան որակի ապահովման խմբի ներկայացուցիչ Վարդուհի Գյուլազյանը, ԵԲԿՏ որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգի խմբի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը, Բոլոնիայի գործընթացի հետ կապված աշխատանքներն իրականացնող «Ուսումնառություն և դասավանդում» խմբի ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը:

Բոլոնիայի գործընթացի հետամուտ աշխատանքային խմբի ՀՀ անդամները քննարկմանն անդրադարձել են աշխատանքային խմբերի խնդիրներին և նպատակներին՝ ներկայացնելով գործողությունների ճանապարհային քարտեզը, միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմների մշակմանը, որակի ապահովման գործընթացների թվայնացմանը, համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման ադապտացմանը, որակավորումների շրջանակի ինքնահավաստագրմանը, կարճ շրջափուլով բարձրագույն կրթության իրականացմանը, ՈԱՇ-ի և որակի ապահովման միջև կապին։

Նաև նշվել է, որ ՀՀ հանձնառության խմբերի աշխատանքները և խորհրդատվությունները նախատեսվում է ներկայացնել Բոլոնիայի քարտուղարությանը։

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել։

Ամփոփելով «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները և հաշվետվողականությունը չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու ու առաջիկա անելիքները հստակեցնելու տեսանկյունից։ Նա նաև հորդորել է բուհերում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կապահովեն կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումներին ուղղված գործընթացների թափանցիկությունը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին