f

Անկախ

Մեր ազգային արժանապատվության պատգամախոսը


Խոսք ընթերցողի 

 

2019թ. 2-րդ կեսում ՛՛Իրատես՛՛ թերթում  կարդացածիս՝ ռուսերենից Դավիթ Մկր Սարգսյանի թարգմանությամբ հատվածաբար լույս տեսած ՛՛Ագռավաքար՛՛-ը գրքի տպավորության տակ հաճախ էի հիշում Ագռավաքարի լեգենդի մասին /՛՛Ագռավաքարը՛՛ հիշատակվում է Լոռիում, մի դեպքում Դսեղի մոտ, մի այլ աղբյուրում էլ՝ Հաղպատի/, քանզի վերոհիշյալ գիրքն էլ հայոց ճակատագրի կեռմանների մասին է: Եվ ահա սեղանիս ինձ նույն ՛՛Իրատես՛՛-ից հայտնի Վրեժ Սարուխանյանի 8-րդ գիրքը՝ ՛՛Ագռավաքարը՛՛՝ Երևան, ՛՛Լուսակն՛՛, 2022թ.:

Ոչ ստվարածավալ այս ժողովածուններկայացնում է մեր անցյալն ու ներկան, մեր ազգի լույսն ու հույսը սրտաբուխ արտահայտչականությամբ և հոգեցունց խոհերի և տագնապների ինքնատիպ դրսևորումներով հանրայնացնում է ազգի մաքառումի ուղին, հիշեցնում մեր սխալները՝ հատկապես օտար փրկիչներին ապավինելը, ու ընդգծում հայի հավերժության իղձը:
Հիմնականում իրապատումներ են հեղինակի պատմվածքները, որտեղ հայը գաղթելիս անգամ թոնիրն է տանում, ավերիչ երկրաշարժի սարսափի կողքին նաև սեր է ծնում:
՛՛Մարոն՛՛ պատմվածքում ամուսնուն կորցրած տարեց կինը գերադասում է մենակ մնալ իր օջախում, քան գնալ մայրաքաղաք՝ բնակվելու որդիների հետ: Կարոտը խեղդում է նրան ու կրկին ուղղորդում հայրենի շեն:

Հայի ոգու նուրբ նկարագրություն է նաև՛՛Դիպուկահարը՛՛ պատմվածքը՝ աշտարակցի Աշխեն Սիմոնյանը, իր փոքրիկին թողնելով ծնողի խնամքին, ուսն է առնում դիպուկահարի զենքն ու զրահը/միայն վերափոխված հրացանը 17կգ էր/ու բարձրանում սարերը, տեղավորվում արծիվների հարևանությամբ, իր օրինակով մտքափոխում ուրիշների ու…
…Թալինցի երկրապահ Արծիվ Մերուժը գիտի, որ իր պապերի ՛՛Յարխուշտան՛՛ կռիվ է աշխարհի հետ ու ինքն իր կռիվն է անում: Մի ուրիշ պատումում էլ հերոսները՝ Բենոն, Նազիկը, Զվարթը խոսում են Խոզահոտով ֆրանսիական դուխիների մասին: Մեր ազգային արժանապատվության պատգամախոսներից մեկն է Վրեժ Սարուխանյանը:

Պատգամների նման ոգեղեն են նրա բանաստեղծությունները.
Տագնապում  եմ  մինչև անգամ
Առանց տագնապ պահի համար,
Ու վերջապես տագնապում եմ
Իմ տագնապի բախտի համար:
Այս տողերով է հեղինակն ավարտում իր՛՛Տագնապում եմ՛՛ բանաստեղծությունը: Հենց այստեղ կարդում եմ, ընթերցողին հիշեցնում, որ հեղինակը այդ բանաստեղծությունը գրել է 2007թ. Ապրիլի 7-ին:

Ուշադրություն դարձրեք եղեռնածին ապրիլ ամսվա և նաև 2007թ. վրա, երբ հայոց երկնակամարը համեմատաբար խաղաղ էր: 
՛՛Զարթի՛ր, լաո, մեռնիմ քզի՛՛ խորագիրն է կրում բանաստեղծական շարքերից մեկը: Մի ուրիշ տեղում էլ միախառնվում են սերն ու գինին՝ երգ ձոնված բանաստեղծ Հրաչ  Սարուխանին, մեղեդիների թագուհի Հասմիկ Պապյանին, արձակագիր Մարգարիտ Դերանցին,…  ու նաև բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին.
…Իմ ճերմակ երազ, իմ նազուկ Փարիզ, ես քեզ ե՞րբ գտնեմ...
Է՜խ, Շանզե Լիզե, Է՜խ, Շանզե Լիզե, հեքիաթի թռչուն…
…Հարգելի ընթերցող, այս գրքով ես քիչ է ասել ճանաչեցի, միանգամից մտերմացա Վրեժ Սարուխանյանի հետ: Դու էլ նրա մտախոհ դեմքին նայելուն զուգահեռ կարդա նրա գրվածքները, նրա սիրտը հայ է:
Ժողովածուի վերջում զետեղված՛՛Ինչպես հայտնագործեցի՛՛ Վրեժ Սարուխանյանին վերտառությամբ խոսք-գնահատանքի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանի նման ես էլ սկսել եմ ապրել կյանքում ու գրականն խաչմերուկում Վրեժ Սարուխանյանին կրկին հանդիպելու հույս ու հավատով: 

  Վաղարշակ Ղորխմազյան


 

Վաղարշակ Ղորխմազյան Վրեժ Սարուխանյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին