Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին:
Մուրը ծնվել է Լիվիայում, եղել է Թուրքիայում, Պակիստանում, Մալազիայում և մի շարք երկրներում Բրիտանիայի դեսպան, փայլուն տիրապետում է թուրքերենին և մի քանի այլ լեզուների, բրիտանական հետախուզության մեջ համասեռամոլների աշխատելու իրավունքի պաշտպանն է, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա համարում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ռազմական ագրեսիան, սակայն միևնույն ժամանակ 2020 թվականին մի քանի անգամ այցելել է Ռուսաստան, Իրանի հետ բանակցությունների համար։
Որոշակի շրջանակներում Մուրի անձը կապում են Բրիտանիայի և Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների համագործակցելու հնարավորությունների հետ, թեպետ նրա նշանակումը իսկզբանե միտված է եղել Չինաստանի և Ռուսաստանի կողմից շպիոնաժի դեմ։