f

Անկախ

Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները. Հռոմի պապն անդրադարձել է Արցախի շրջափակմանը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, գրում է Vatican News-ը՝ հիշեցնելով, որ խոսքն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման մասին է:

Կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բոլոր կողմերին կոչ է արել գտնել «խաղաղ լուծումներ՝ հանուն ժողովրդի բարօրության»։ Հռոմի պապն ասել է, որ «անհանգստացած է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով»։

«Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմռանը գտնվում են իրավիճակի հետագա վատթարացման վտանգի առաջ», - ասել է պոնտիֆիկոսը:

Աղբյուրը հիշեցնում է, որ շուրջ 120 000 հայ, այդ թվում՝ 30000 երեխա ճանապարհի փակման հետևանքով մեկուսացվել է աշխարհից և զրկվել սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից:Հաղորդվում է, որ ընտանիքները բաժանվել են, և շատերը չեն կարողանում հասնել Հայաստան՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար:

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2022 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթի։

ԵՄ պաշտոնյաները նախազգուշացրել են, որ միջանցքի արգելափակումը զգալի դժվարություններ է առաջացնում տեղի բնակչության համար և կարող է հանգեցնել լուրջ հումանիտար արտակարգ իրավիճակի:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս լաչինի միջանցք հումանիտար աղետ Աշխարհում Արցախի Հանրապետություն

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին