f

Անկախ

Ախթամարից հետո Բղենո Նորավանքը Հայաստանում եզակի հուշարձաններից է


Սյունիքում գտնվող 1062 թվականին կառուցված մի բացառիկ հուշարձանի մասին է այս ռեպորտաժը․ Բղենո Նորավանքի։

#Վանքը #Բարձրավան գյուղից 3 կմ աե, #Շուռնուխ տանող ճանապարհից ձախ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև հրվանդանի վրա է գտնվում։ Վանք տանող ճանապարհն էլ է հեքիաթային․ անտառն այնքան խիտ է, որ երկինքը օրը ցերեկով ամառային ժամանակահատվածում չես տեսնի։ Այսպիսի անտառներ սակավաանտառ մեր երկրում քիչ են։ Բացառիկ է նաև Բղենոն, քանի որ տաճարի շենքը սովորական տիպի եկեղեցի չի եղել մասսայական օգտագործման համար, ոչ էլ մեծ միաբանության համար, այլ կառուցվել է սահմանափակ թվով մարդկանց, ժամանակի հասարակության վերնախավի, իշխանական դասի, կամ թագավորական տան կրոնական պահանջները բավարարելու նպատակով։ Ճոխ, գեղեցիկ և հոյակապ, բայց փոքր մի շենք, որի վրա իր ժամանակին մեծ ծախսեր են արել և ճաշակով զարդարել։ #Ախթամարից հետո #Բղենո #Նորավանքը ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է։ Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության #Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են։

#armenia

#սյունիք

#բորոտ

#Проказа

Բղենո Նորավանք Տեսանյութ Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին