f

Անկախ

20-ամյա երիտասարդը կեղծ 100-դոլարանոցներով «iPhon 14 Pro» էր գնել. նա ձերբակալվել է


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

 

 

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որ «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել իր երկու «Այֆոն» բջջային հեռախոսները վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին հանդիպել է մի անծանոթ երիտասարդի, որը հեռախոսների դիմաց, չարաշահելով իր վստահությունը, վճարել էր 3000 դոլար կեղծ թղթադրամներով:

Պարզվել է, որ նշված արարքը կատարել էր դեկտեմբերի 16-ին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել Ղուկասավան գյուղի մի բնակիչ: Նա «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել «ipone pro 14» մոդելի բջջային հեռախոսը վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին հեռախոսը գնելու նպատակով նրան էր զանգել մի երիտասարդ: Հանդիպել էին, և վճարելով 1400 դոլար՝ երիտասարդը գնել էր հեռախոսը, իսկ հետագայում ղուկասավանցին հասկացել է, որ 14 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամները կեղծ են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել էր նույն՝ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

խարդախություն կեղծ թղթադրամ ձերբակալություն Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին