f

Անկախ

Հոգեվերլուծությունից ծնվող դեղատոմսեր


Խոսք  ընթերցողի 
                                 

Մեծ իմաստնասերին ՝ Կոնֆուցիոսին հարցնում են.՛՛Պատերազմը հաղթելու համար ինչ երեք պայման կնշեք՛՛, –պատասխանում  է. ՛՛Հաց, զենք, ոգի՛՛:

Թիվը կրճատում են. ՛՛Երկու պայման՛՛: Պատասխանում է ՛՛Զենք և ոգի՛:

Հարցը դառնում է հանդուգն. ՛՛Մեկ պայման՛՛: Պատասխանում է՝ ոգի:

Այս տողերով է մեկնարկում իմ վաղեմի բարեկամ Վահան Սաղաթելյանի վերջերս հրատարակված պատմվածքների եւ էսսեների ՛՛Երկու դարի արանքում՛՛ ժողովածուի ՛՛Լինելության անկյունաքարը՛՛ պատումը:

Ոգու արժևորումը կարմիր թելի պես անցնում է ժողովածուում ընդգրկված նրա երեք տասնյակից ավելի պատումներում:

-    Աշխարհահռչակ բրազիլացին, մի ոտքից կաղ Գարինչան, ասես ի հեճուկս բոլոր լիարժեքների, հանրաճանաչ էր հենց ոտքի սպորտում՝ ֆուտբոլում, կամ թե հանճարեղ Բեթհովենը շատ անսպասելի խլացել էր, բայց…, - վավերագրումներն են մեկնաբանում հոգեխույզ ժողովածուն /՛՛Աչքի և խղճի հավկություն՛՛/, որ՛՛Սպիկա՛՛ հրատարակչությունը լույս աշխարհ բերեց, որպես արժանի ինքնանվեր գրողի ծննդյան յոթանասունամյակին ու սպասված նվեր ընթերցող հանրությանը: 
Հենց առաջին նկարագրության մեջ գրողը եզրահանգու է ՛՛…Միակ կատարյալը Աստված էր, նրան էլ չներեցին ու հենց կատարյալ լինելու համար խաչեցին՛՛:

Հետո խոսում է մարդկային ամոթի, արժանապատվության, մամռակալած հիշողության, խեղված ճակատագրի, հեքիաթի երեք խնձորի և նման շատ բաների մասին:

Ժողովածուում ընդգրկված պատմվածքների և էսսեների համար որպես մուտքի բանալիներ ընտրված են աքսոմատիկ մտքեր, ժողովրդական իմասնություններ շաղկապված հանճարների մտքի ձայնին՝ խոսքից առաջ գործն է գովելի կամ եղունգ ունես՝ գլուխդ քորի:
-    ՛՛Տիեզերական սարդոստայն՛՛ էսսեում փայտահատը, ուրեմն, ձմեռային ցուրտ օրվա մեջ մնացել էր անտառում և տաք բուխաիի մոտ նստած կիսամերկ արքան, տեղեկանալով այդ մասին շինծու կամ իրականում զարմացել էր՝ էս շոգին մարդը կսառչի, - մեջբերում է գրող հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը գրողի յոթանասունամյակի առթիվ իր խոսքում /՛՛Ձայն հայրենական՛՛, սեպտեմբեր 2022/ խորհելու և գնահատելու իրավուքը վորապահելով ընթերցողին:
 

Երբեմն անտեսվող խոսքի ուժի մասին է ՛՛Խոսքի հետագիծը՛՛ խորիմաստ նկարագրությունը, որ գալիս է ընդգծելու հայկական առածի /թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա/ մարգարեական լինելը:

Մարգարեական են և ուսանելի Սաղաթելյան հեղինակի անձնական դիտարկումներից շատերը, նրա խոհերն ու մտքերը: Ժողովածուում ընդգրկված նրա բոլոր գործերն  էլ իրենց հոգեխույզ բնույթով ծնում  և սփռում են մարդկային հոգեկերտվածքի կատարելագործման դեղատոմսեր:
 Գրողի իր առաքելությանը նվիրվածությունն է օգնել Վահան Սաղաթելյանին իրարամերժ ժամանակների ներկա, գուցե նաև անցյալ և ապագա հոլիվույթում այսքան կյանքով լեցուն գրքեր հասցեագրել  ընթերցողին:

Մասնավորապես ներկայացվել են ՛՛Դիվանագիտական Խճանկար՛՛, ՛՛Խեղված -ճակատագրերի հետնախորշում՛՛հոգեվերլուծական նկարագությունները ու պարտադրել,՛՛Մարդ եղիր, մարդ՛՛ եզրահանգումը:

Նրա ամեն մի նկարագրությունում մարդը հոգեպես բախվում է հոգին ցնցող, չարը կործանող, խավարը լուսավորող, մարդկային հիշողությունը մամուռներից մաքրող դեղատոմսերին,որ ծնվում են հեղինակի հոգեվերլուծության ճանապարհին, որ նրբորեն կատարում է հեղինակը, չմոռանալով զգուշացնել, որ թատրոնն առանց հանդիսատեսի տխուր է, թուղթն ու գրիչը առանց առաջարկությունների և ծրագրերի համր են:
Այնպես որ թանկագին ընթերցող մի բավարարվիր նայել Վահան Սաղաթելյանի խորաթափանց դեմքին: Փնտրի՛ր, գտի՛ր և կարդա նրա գրքերը, որ չդոփենք տեղում, այլ սահուն քայլերով գնանք դեպի լուսավոր ապագա:

Իմ կարծիքով ևս միանգամայն արդարացված են գրքի խմբագիր Արտաշես Արամի. ՛՛…Եվ մեր անխոնջ երթի համար մեզ ոգու, ոգեղենի հուսալի երաշխիքներ են պետք, իսկ այդ երաշխիքներից մեկը Վահան Սաղաթելյանի ստեղծած գիրն ու գրականությունն է լինելու՛՛խոսքերը:

              Վաղարշակ Ղորխմազյան


 

Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան Վահան Սաղաթելյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին