Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 20-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Արտահերթ նիստի օրակարգում 8 հարց է, որոնց թվում են՝
- Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրություն,
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրություն,
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրություն,
- Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրություն,
- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին: