Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ Չինաստանի հետ սահմանին ռեկորդային թվով հնդկական ուժեր են տեղակայվել։ Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ դա արվել է չինական ուժերի տեղակայմանը հակազդելու համար։
Նա ընդգծել է, որ Հնդկաստանում ոչ ոք չպետք է քննադատի սահմանը պահող զինվորներին։
Դեկտեմբերի 12-ին The Hindu թերթը գրել էր, որ մի քանի հնդիկ զինվորներ վիրավորվել են Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում չինական զորքերի հետ բախումների ժամանակ։