Հարգելի գործընկերներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը տեխնիկական խնդիրների պատճառով փոխել է հավաք-երթի օրը և ժամը։ «Ի սատարումն Արցախի» հավաք-երթը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին։
Հիշեցնենք, որ իրադարձությունը սկսելու է Ազատության հրապարակում։ Հավելենք, որ երթով շարժվելու ենք ՌԴ դեսպանատուն՝ ներկայացնելու մեր պահանջները և արտահայտելու բողոքը Լաչինի մարդասիրական միջանցքի անխափան աշխատանքը խոչընդոտելու և ադրբեջանական սադրիչներին պաշպանելու համար, որն Արցախում կարող է հանգեցնել հումանիրտար աղետի։
Կից ներկայացնում ենք պաստառները և հայտարարության տեքստը։
Հարգանքներով
«Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնություն