f

Անկախ

Միջազգային հանրությունը իրավիճակին համահունչ չի գործում, մենք այլ սպասելիքներ ունեինք. Ընդդիմադիր պատգամավոր


Բանակցությունների մի մասին որքան հնարավոր է՝ իմ սեփական աղբյուրներով տիրապետում եմ, այն, ինչը Արցախի հետ է կապված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հիմնական մասը Ադրբեջանը հրապարակային ներկայացնում է: Դա ներկայացնում է եւ պետական պաշտոնյաների միջոցով, եւ այնպիսի գործակալների, որոնք  գտնվում են Ադրբեջանի իշխանությունների ուղիղ ենթակայության տակ: Ադրբեջանի պահանջները մեկ գծով անցնում են, բայց կան պահանջներ, որ հընթացս ավելացել են»,-ասաց նա:

 

 

Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, որ աջակցում է ռուս խաղաղապահներին, մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այն, որ այդ գործառույթները պատշաճ ձեւով չեն կատարվել եւ մենք այլ սպասումներ ունեինք Արցախում ստեղծված իրավիճակի մասով, դա ակնհայտ է: Եվ դա չի վերաբերում միայն Արցախի հետ անվտանգ կապ ապահովելուն: Այս տարի մենք ունեցել ենք մեկ այլ ճգնաժամ, դա Ասկերանի ուղղությամբ ադրբեջանցիների ներխուժումն էր, Քարագլխի եւ Փառուխ գյուղի նկատմամբ վերահսկողությունն էր, որը եւս նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում էր»:

Երկրորդ խնդիրը, ըստ Աբրահամյանի այն է, որ պետք է հասկանալ, թե ինչ ենք անում մենք որպես Հայաստան անվտանգության մեր բաղադրիչն ապահովելու համար, ինչ սպասելիքներ ունենք պայմանավորված երկկողմ եւ բազմակող հարաբերություններով Ռուսաստանից, համանախագահ երկրներից, ԵՄ-ից. «Այսինքն ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ միջազգային հանրությունը եւ նրա տարբեր դերակատարները իրավիճակին համահունչ չեն գործում: Վերցնել եւ խզել հարաբերությունները բոլորի հետ, բնականաբար, ճիշտ չէ: Պետք է հասկանանք, թե ում հետ ոնց ենք աշխատում, որպեսզի նրան գործունեությունն ու ու առաքելությունը առավելագույնս բերենք էֆեկտիվության դաշտ»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյան ճեպազրույց Արցախի շրջափակում Տեսանյութ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին