ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների համար «անօրինական միգրացիայի կատակլիզմ» է կանխատեսել։ Գրում է Russian.rt.com-ը։
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, այս կերպ նա մեկնաբանել է ԱՄՆ-ից միգրանտների անհապաղ արտաքսման նորմայի առաջիկա վերացումը։
«Չեղարկելով այն, ինչ մնացել է 42-րդ բաժնից՝ Բայդենը միտումնավոր և կանխամտածված հրահրում է անօրինական միգրացիայի կատակլիզմ, ինչպիսին աշխարհը նախկինում չի տեսել», - նշված է Թրամփի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մեքսիկայի հետ սահմանին գտնվող ԱՄՆ Էլ Պասո քաղաքի քաղաքապետ Օսկար Լիզերը միգրանտների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարել։