f

Անկախ

Կյանքը զրոյից․ հայրենազրկված Անին իր տորթերով քաղցրացնում է մարդկանց առիթները


«Պատերազմից հետո ես  կոտրված եմ, բայց հուսալքված չեմ։ Հավատում եմ, որ  Հայաստանը դեռ ունենալու է շատ լավ օրեր»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ, 30-ամյա Անի Խաչատրյանը։ 

Նա հավատում է՝ միասնական լինելու պարագայում մենք կկարողանանք կանգնեցնել կորուստների շղթան՝ պահպանելով այն, ինչ ունենք։ Իսկ ապագա  սերունդներին  գուցե նաև բախտ վիճակվի տեսնել մեր կորսված հողերի ազատագրումը։

Խոսելով ներկա վիճակի մասին՝ Անին ասում է․ «Այս վիճակին ենք, քանի որ ամեն մեկը մտածում է՝ ես ի՞նչ կարող եմ անել ու գլուխը կախ ապրում է։ Կարծում եմ՝ եթե  միասնական լինենք, հնարավոր չէ, որ ոչինչ չկարողանանք անել։ Պարզապես մեզ համոզել են, որ մենք անօգնական ենք, որ  մենք խեղճ,  փոքրիկ ազգ ենք, որ ի վիճակի չենք ոչինչ որոշելու, և ավելի մեծ տերություններ կան, որոնք էլ  ամեն ինչ որոշում են»։

Ասում է՝ երբ Քաշաթաղը հայկական էր, այն Հայաստանի համար պաշտպանող պարսպի դեր էր կատարում, այդ թվում և վերաբնակիչների նվիրումի և զրկանքների հաշվին։ «Բայց դա չի գնահատվել ու չի գնահատվում։ Երբ խոսք է լինում, մեզ հաճախ են ասում՝ ձեզ ով էր ասում այնտեղ տեղափոխվել»,- ասում է Անին։ 

Նա նշում է՝ Արցախում, չնայած դժվարություններին ու զրկանքներին անհոգ ու երջանիկ կյանք են ունեցել։ «Մեծացել եմ վառված բաղնիքում, որտեղ կային օձեր ու մկներ։ Բայց մենք այնտեղ անհոգ ու երջանիկ էինք»,- ասում է Անին՝ վստահեցնելով, որ Արցախում մարդկանց մեջ չկար չարություն ու նախանձ, այնտեղ համայնքը յուրաքանչյուր  անհատի համար թիկունք ու հենարան էր ծառայում։ 

Եվ չնայած հայրենազրկումից 2 տարի է անցել, Անին ասում է, որ մինչ օրս չի կարողանում համակերպվել հայրենի քաղաքից ու սեփական տնից հեռու ապրելու, հարազատ մարդկանց կորստի  իրողության հետ․ պատերազմում զոհվել են Անիի եղբայրը, մորաքրոջ որդին։ 

 «Չեմ կոտրվում ու ապրում եմ 3-ամյա դստերս շնորհիվ»,- ասում է Անին՝ հավելելով, որ մեր հայրենիքի համար շատ կյանքեր են զոհվել և հանուն նրանց պարտավոր ենք ավելի ուժեղ լինել և ավելի շատ սիրել մեր հայրենիքը։

Մինչև 2020-ի հայրենազրկումն Անին դասավանդել է Կովսականի դպրոցում, մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության մանկավարժ է։ Հիշում է՝ չնայած միշտ համեղ ուտեստներ է պատրաստել, խոհանոցում իրեն լավ է զգացել, բայց առաջին անգամ տորթ թխել է իր դստեր մեկամյակին։ Ոգևորված արդյունքով՝ որոշել էր ազատ ժամանակ հրուշակագործությամբ զբաղվել․ Կովսականում ոլորտը բաց էր, տորթեր Կապանից էին գնում։ Համապատասխան գործիքիներ էր գնել, մասնագիտական տեսանյութեր էր ուսումնասիրում, բայց նպատակն իրագործել չհասցրեց․ վրա հասավ պատերազմը։ Հայրենազրկումից հետո, երբ Անին ամուսնու և դստեր հետ հաստատվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում, նորից սկսել է մտածել հրուշակագործությամբ զբաղվելու մասին։ Ասում է՝ դա իրեն օգնում է մոռանալ առօրյա հոգսերն ու ցավը, որի մեջ գտնվում ենք։ 

«Դա  լրիվ ուրիշ աշխարհ է, որտեղ ես մոռանում եմ հոգսերի ու ցավերի մասին և ստեղծագործում եմ։ Դա ինձ համար արվեստ է»,- ասում է Անին։ 

Սուրենավանում հաստատվելուց որոշ ժամանակ անց Անին ֆեյսբուքում օգտահաշիվ է սեղծել՝ «Տորթերի պատվերներ Սուրենավանում»  անվամբ, որտեղ իր աշխատանքների նկարներից է հրապարակել։ Որոշ ժամանակ անց ստացել է առաջին պատվերը՝ այդպիսով սկսելով հրուշակագործի կարիերան։ «Դժվարություններ շատ են եղել։ Նաև դժգոհություններ են եղել, հուսահատության պահեր, երբ մտածել եմ, որ սա իմը չէ և պետք է թողնեմ։ Բայց ինչ-որ ներքին ուժ թույլ չի տվել»,- ասում է Անին։

Այժմ Անին արդեն ճանաչված է ոչ միայն Սուրենավանում, այլ նաև հարակից գյուղերում, իսկ շնորհիվ հաճախորդակենտրոն աշխատանքի պատվերների պակաս չունի։ 

«Աշխատում եմ այնպես անել, որ հաճախորդը գոհ մնա։ Պատահում է, որ ինձ պատվերից ոչինչ չի մնում։ Երբեմն մի բան էլ ես եմ ավելացնում, քանի որ մի դետալի համար կարող է Երևան հասնեմ։ Բայց ինձ համար կարևոր է, որ հաճախորդը գոհ մնա»,- ասում է Անին՝ հավելելով, որ նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը։

«Երբ մեր սեփական տունն ունենանք, վերջնական մի տեղում հաստատվենք, վստահաբար գործունեությունս կընդլայնեմ»,- ասում է նա։

Իսկ մինչ այդ՝ Անին Սուրենավանում է հրուշակեղեն պատրաստում՝ մարդկանց առիթները քաղցրացնելով։ Ասում է՝ պատվերների ընդունման համար տարածքային սահմանափակում չունի՝ Հայաստանի ցանկացած կետից էլ պատվեր ընդունում է՝ պայմանով, որ հաճախորդն ինքը գա տորթի հետևից․ առաքման ծառայություն դեռևս չունի։

 

կորսված հայրենիք կյանքը զրոյից խմբագրի ընտրանի Հասարակություն մարդիկ Արցախ Քաշաթաղ Կովսական տորթ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին