ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կձգտի որքան հնարավոր է շուտ վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին նա հայտարարել է Պետխորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կձգտենք ապահովել, որ դա ավարտվի, և ինչքան շուտ, այնքան ավելի լավ, իհարկե»,- ասել է Պուտինը։
Դեկտեմբերի 22-ին Պուտինը հայտարարեց, որ բոլոր զինված հակամարտությունները ավարտվում են բանակցություններով, և որքան շուտ Կիևը դա հասկանա, այնքան լավ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ 2023 թվականի համար գերատեսչության առաջնահերթ խնդիրն է շարունակել հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մինչև դրա ամբողջական ավարտը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ օպերացիա անցկացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։