Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կկայանան Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Գրում է Russian.rt.com-ը։
«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև», հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը վերականգնելու համար։