f

Անկախ

Կրակոցներ Փարիզում. քուրդերը մեղադրել են Թուրքիային


Փարիզի քրդական համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւում Թուրքիան է կանգնած, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության թղթակիցը։

«Հրաձգությունը տեղի է ունեցել քրդական մշակութային կենտրոնում։ Սա ակնհայտ հարձակում է քրդերի դեմ։ Մենք կարծում ենք, որ դրա հետեւում կանգնած են Թուրքիան եւ Էրդողանը»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է քրդական համայնքի ներկայացուցիչը։

Ոստիկանության կողմից շրջափակված տարածքում հավաքվել են մի քանի տասնյակ քրդեր։ Նրանք բոլորը հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։ Համայնքի ներկայացուցիչները ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպել։

«Հրաձգության արդյունքում երեք քուրդ է սպանվել։ Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պաշտպանված չի եղել եւ ցանկացած մարդ կարող էր ներս մտնել»,- ասել է աղբյուրը։

Այսօր 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի փողոցներից մեկում։ Նա բերման է ենթարկվել. հանցագործության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն։ Ըստ Agence France-Presse-ի՝ հարձակվողը ազգությամբ ֆրանսիացի է, ով ոստիկանությանը հայտնի է 2016 եւ 2021 թվականներին իրականացրած երկու մահափորձերով։

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, եւս երկուսինը միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։

Աշխարհում Եվրոպա Ֆրանսիա քրդեր

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին