Չինաստանում այս շաբաթ մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 37 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ դեկտեմբերի առաջին 20 օրվա ընթացքում երկրում COVID-19 է հայտնաբերվել 248 միլիոն չինացիների մոտ, ինչը կազմում է բնակչության գրեթե 18%-ը։ Նախորդ օրական ռեկորդը սահմանվել էր 2022 թվականի հունվարին՝ չորս միլիոն մարդ:
Գործակալության տվյալներով՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի և Պեկինի մայրաքաղաքի բնակիչների կեսից ավելին հիվանդացել է։
Դեկտեմբերի 24-ին South China Morning Post պարբերականը հայտնել էր, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը, ըստ փորձագետների, կնվազի հաջորդ տարվա հունվարին։
Ավելի վաղ Չինաստանում բժիշկը հոգնածությունից ուշաթափվել էր աշխատանքի վայրում՝ երկրում COVID-19-ի աճի ֆոնին:
Հստակեցվել է նաև, որ հակաքովիդային միջոցառումների թուլացումից հետո Չինաստանը ծածկվել է մահվան ալիքով։