f

Անկախ

Որեւէ ոլորտային ինստիտուցիոնալ ներդրող Հայաստանի ավիացիայում 1 դոլար գումար այլեւս չի ներդնի. Նավիկ Խաչատրյան


Երեկ ԱԺ-ում պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին կապված փետրվարին ՔԱԿ-ի կողմից Եվրոպական անվտանգության աուդիտը չանցնելը ինչ հետեւանքներ կունենա մեր պետության վրա հարցին`փոխվարչապետ Ավինյանը պատասխանեց`ոչ մի հետեւանք էլ չի ունենա քանի որ մենք չկանք այդ շուկայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։

Նա իր գրառման մեջ նաեւ հավելել է. «Իյա, իրո՞ք: Հիշեցնեմ, որ ավիացիոն մասնագետների մեծ մասը հեռացված են ոլորտի այժմյան ղեկավարումից, պիտակավորված են` որպես նախին ռեժիմների հետ աշխատած կոռումպացված եւ կաշառակեր կադրեր։ Դե իսկ նոր անփորձ երիտասարդ կադրերը, ովքեր չանցան ՔԱԿ-ի աուդիտը, եւ ոչ մի պարագայում չէին կարող դա անցնել, փույթ չէ որ չանցան` կարեւորը իրենք մաքուր են, կաշառք չեն վերցնում եւ ՀՀ ավիացիան կզարգացնեն հետագայում։ Ես ինքս հերթական հիասթափությունը ապրեցի լսելով նման պատասխան, որը ճշմարտությունից կիլոմետրերով հեռու է։

Դեռեւս ապրիլի 9-ին հարցազրույց էի տվել hraparak.am-ին, որտեղ նշել էի, որ ավիացիոն համաշխարհային կառույցները բավական սերտ համագործակցում են միմյանց հետ, որեւէ հայտնված վատ լուր անմիջապես տարածվում է ավիացիոն կառույցներում։ Ասածիս ապացույցը չուշացավ`ապրիլի 14-ին ինձ գրեց Aercap օդանավերի հայտնի վարձակալի կոմերցիոն տնօրենը (համաշխարհային դասակարգման մեջ վերջին 7 տարվա մեջ մշտապես իրենք աաջինին են, 1400 սեփական օդանավեր ունեն`ընդհանուր 11,5 միլիարդ դոլար արժեքով, սա նշում եմ, որ երեւա Aercap-ի կշիռը), ասելով` քանի որ ձեր ՔԱԿ-ը EASA-ի աուդիտը չի կարողացել անցնել` մեզ եւ բոլոր վարձակալներին հրահանգ է իջեցվել, որ Հայաստանին օդանավ չտանք…

Երեւի չնշեմ, որ դա նշանակում է`որ որեւէ ոլորտային ինստիտուցիոնալ ներդրող Հայաստանի ավիացիայում 1 դոլար գումար այլեւս չի ներդնի եթե երկրի ՔԱԿ-ը EASA-ի աուդիտը չի անցել եւ դրա պատճառով ընկել է Եվրոպայի այսպես ասած սեւ ցուցակը, դա էլ իր հերթին կնշանակի որ ԱՓ ստեղծելու գաղափարը շատ անորոշ ժամանակով կփակվի։

Հայաստանը կշարունակի արդեն 8 տարի չունենալ Ազգային Փոխադրող։ ICAO-ի անդամ 195 երկրնների մեջ ընդամենը 10 պետություն չունեն ԱՓ`այդ տխրահռչակ ցանկում (վերջին 2 տարում երեւի 50 անգամ գրել եմ այս մասին, 51-րդն էլ չի խանգարի) մի քանի երկրների անուններ նշեմ`Տուվալու, Միկրոնեզիա, Լիբերիա, Գվինեա Բիսաու, Բարբադոս եւ Հայաստան…

Մեա Կուլպա ներկայացման մեջ Նաստրադամուսը ծիծաղելով ասում է հայերի մասին` արա դուք վրացիքի պես մի բան եք…տեղայնացնելով ավիացիայում`մենք Բարբադոսի պես մի բան ենք։ Խորհուրդ կտամ այն հայրենասեր ավիացիոն հանրությանը, ովքեր իրենց ֆեսբուքյան էջի նկարի շրջանակում այժմ ունեն «Պահանջում եմ Հայկական Ազգային Ավիափոխադրող» գրառումը, իզուր հույսեր չտածել այդ առումով մինչեւ 2023 թվականը, հնարավորության դեպքում արագ փոխել ոլորտը, ես էլ ինչպես շատերը`ընտանիք պահելու խնդիր ունեմ։ Թեեւ եթե որոշները 2 կյանք ունեն` կարող են դեռ շարունակել այդ անիրականալի պահանջը։ Ամբողջ կյանքում եղել եմ օպտիմիստ, հավատացել եմ` որ լավ կլինի, բայց ստիպված գրեցի այս պեսիմիստական գրառումը, իրականում այն ռեալիստական է»:

Նավիկ Խաչատրյան ՖԲ Գրառում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին