f

Անկախ

«Հայերին պետք է սպանել». Պետերբուրգում հայերի վրա հարձակված ադրբեջանցիները սպասում են դատարանի որոշմանը


Հայերի վրա հարձակված եւ ձերբակալված ադրբեջանցիները սպասում են դատարանի որոշմանը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հանցագործությունը տեղի է ունեցել 2020թ. հուլիսի 23-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում։ Մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել են երկու հայերի վրա, ընդ որում՝ այն, ինչ կատարվել է, իրենք էլ տեսագրել են։

 

 

Չնայած հարձակման մասնակիցներն ավելի շատ էին, իրավապահներին հաջողվել է բռնել երկուսին՝ Էլհան Իբիշովին (1980թ. ծնվ.) եւ Ռամիլ Հաջիեւին (1980թ. ծնվ.)։

Գործի նյութերի համաձայն՝ այս անձինք, անձը չպարզված մարդկանց հետ համատեղ դավադրության մեջ մտնելով, գործելով միտումնավոր, մինչ այդ բաշխված դերերի համաձայն, 2020թ. հուլիսի 23-ի երեկոյան, ազգային ատելության եւ հայ անձանց դեմ թշնամանքի դրդապատճառներով, գտնվելով հանրային վայրում, օգտագործել են ադրբեջանական ազգի անձանց գերազանցության «հորինված պատրվակ Արցախի Հանրապետության պատմական պատկանելության վերաբերյալ եւ բռնություն են կիրառել  հայերի նկատմամբ»։

Հանցագործության կարեւոր ապացույց է այն տեսագրությունը, որն արել է ինքը՝ Իբիշովը։ Դրանում, «հայերին պետք է սպանել» աղաղակելով՝ ադրբեջանցիների խումբը սկսել է ծեծել տուժածներ Կ. Վարդանյանին եւ Ա.Հակոբյանին՝ պահանջելով ասել՝ «ո՞ւմն է Ղարաբաղը»։ Հարձակումից հետո նրանք «ВКонтакте» եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում տեղադրել են ծեծի տեսագրությունը։

Տուժածների ցուցմունքների համաձայն՝ նրանք սենյակ էին վարձել հոսթելում։ 23.07.2020թ. նրանց սենյակ են մտել երեք ադրբեջանցիներ, այդ թվում Հաջիեւը։ Խնդրել են դուրս գալ փողոց, որտեղ էլ հարձակվել են։ Գոռում էին, որ հայերին պետք է սպանել, հայհոյանքներ են օգտագործել։ Վկաները միաձայն հաստատում են, որ հարձակվողները սպառնալիքներ են հնչեցրել, գոռացել են՝ «հայերիդ այդպես էլ պետք է»։

Իբիշովին եւ Հաջիեւին ներկայացվել են մեղադրանքներ ՌԴ Քր.օր. 2-րդ մասի 282 հոդվածով։

Հոդվածում ասված է. «Գործողությունները, որոնք ուղղված են ատելություն կամ թշնամանք հրահրելուն, կամ մարդու կամ մարդկանց խմբի արժանապատվությունը նսեմացնելուն՝ ըստ սեռի, ցեղի, ազգության, լեզվի, ծագման, կրոնի հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաեւ որեւէ սոցիալական խմբի պատկանելության, եւ կատարվել են հրապարակայնորեն, այդ թվում զանգվածային միջոցների կամ տեղեկատվական-հեռահաղորդակցային ցանցերի օգտագործմամբ, ներառյալ «Ինտերնետը».

ա) բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի օգտագործմամբ,

բ) անձի կողմից, որն օգտագործել է իր ծառայողական դիրքը,

գ) կազմակերպված խմբի կողմից,

պատժվում են երեք հարյուր հազարից մինչեւ վեց հարյուր հազար ռուբլի տուգանքով, կամ դատապարտյալի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով՝ երկուսից երեք տարի, կամ հարկադիր աշխատանքներով, երկուսից հինգ տարի որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ մինչեւ երեք տարի որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ, կամ երեքից վեց տարի ազատազրկմամբ։

Դատախազը պահանջել է հանցագործներին դատապարտել 5,5 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 28-ին։

ադրբեջանցի ատելություն հայեր Դատական նիստ Հայաստան Ռուսաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին