ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան իր ուղերձում դեմոկրատներին անվանել է «արմատական ձախ մարքսիստներ», որոնք փորձում են ոչնչացնել երկիրը:
Բացի այդ, Թրամփն ասել է, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը «մտավոր հետամնաց» է։
«Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, ներառյալ արմատական ձախ մարքսիստներինը, որոնք փորձում են ոչնչացնել մեր երկիրը: Հետաքննությունների դաշնային բյուրոն անօրինական կերպով պարտադրում և վճարում է սոցիալական և հաշմանդամ լրատվամիջոցներին, որպեսզի մտավոր հետամնաց դեմոկրատին գերազանցության մղեն փայլուն, խորաթափանց և ԱՄՆ-ն սիրող Դոնալդ Թրամփի նկատմամբ», - գրել է Թրամփը Truth Social-ում:
Նախկին նախագահը շնորհավորել է նաև ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ այն անվանելով «Անարդարության նախարարություն» և մաղթել «սեր բոլորին»։