Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոստովանել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու «թույլ հույս» կար։ Այս մասին նա ասել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։ Գրում է Gazeta.ru-ն։
Իտալացի քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինայի շահերը պաշտպանելը և խաղաղության հասնելու համար աշխատելն անհամատեղելի բաներ չեն։ Բեռլուսկոնին նաեւ նշել է, որ ցանկացած «խելամիտ մարդ պետք է անի երկուսն էլ»։
«Համոզված եմ, որ ԱՄՆ վարչակազմը քաջատեղյակ է այդ մասին»,- հավելել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հնարավոր է «թույլ հույս» լինի։
Ավելի վաղ Իտալիայի նախկին վարչապետը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել միջազգային իրավունքի խախտման պատճառով։
Բեռլուսկոնին նշել է, որ իրեն շատ է անհանգստացնում Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կապված այն բանի հետ, որ սպառնալիքները, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառումը, շատ հեշտությամբ են լսվում։