f

Անկախ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը 20 դասախոսություն է կարդացել Իտալիայի համալսարաններում


ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդես է եկել 20 դասախոսությունների շարքով։ Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի (UNINETTUNO International Telematic University) և Տուշիայի համալսարանի (University of Tuscia) ասպիրանտներին (PhD) Արթուր Իշխանյանը դեկտեմբերի 1-16-ը տեղի ունեցած դասախոսությունների ընթացքում ներկայացրել է «Advanced Differential Equations» («Առաջադեմ դիֆերենցիալ հավասարումներ») շարքը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դասախոսությունների շարքը ներկայացնում էր վերջին տարիներին ժամանակակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում մեծ տարածում ստացած Հոյնի ֆունկցիաների տեսությունը, որոնք շատ ավելի ընդհանուր ֆունկցիաներ են, քան ներկայում լայնորեն հայտնի հիպերերկրաչափական դասի ֆունկցիաները։ Շարքի հիմքում Արթուր Իշխանյանի ղեկավարած գիտական խմբի (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտական արդյունքներն են։ Դասախոսությունների շարքը ցուցադրվելու է իտալական և եվրոպական հեռուստաալիքներով։

Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի հետ կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով, մասնավորապես, նախատեսվում է PhD  ծրագրերի իրականացում, ակադեմիական փոխանակում, համագործակցություն գիտական հետազոտությունների ընդհանուր հետաքրքրության ոլորտներում, գիտաժողովների կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական անձնակազմի վերապատրաստում։ Համագործակցությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջոցով։ Ներկայում պատրաստվում են դրամաշնորհների համար համատեղ դիմումներ։ 

Արթուր Իշխանյանը հանդիպումներ է անցկացրել Իտալիայի Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի (National Laboratory of Frascati) մի քանի առաջատար գիտնականների հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ հետազոտությունների իրականացման հեռանկարները։ 

Հայաստան Արթուր Իշխանյան ՀՀ ԳԱԱ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին