f

Անկախ

Լիլիթ Մկրտչյան․ «Թող բոլոր զինվորներն առողջ ու անփորձանք վերադառնան տուն»


2022 թվականին սպորտում գրանցած հաղթանակների և ունեցած ձեռքբերումների, Հայաստանը միջազգային հարթակում պատվով ներկայացրած  մարզիկների շարքում է Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար մարզուհիներից Լիլիթ Մկրտչյանը։ 
Լիլիթը 2022-ին փայլեց Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով ոսկե մեդալ, ինչպես նաև դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է ամանորյա բարեմաղթանքով,  ամփոփում է տարին՝ նշելով, որ մարզաշխարհում հաջողության հասնելու գրավականը միշտ ավելի բարձր նվաճման ձգտելն է։


-Շնորհավորում ենք Հայաստանի 2022 թվականի լավագույն մարզիկների տասնյակում արժանիորեն գտնվելու համար։ Կամփոփե՞ք տարին։
-Շնորհակալ եմ։ 2022-ն ինձ համար տարվա սկզբից մինչ այսօր խոստումնալից էր և, կարելի է ասել, հաջողված... 
Այն սպասելիքներն ու ակնկալիքները, որ ես ունեի, գրեթե ամբողջովին իրականացան։
Իսկ թե ինչու գրեթե, եթե մարզիկը լիարժեք բավարարվի իր այդ տարվա արդյունքով, ապա մարզաշխարհում էլ անելիք չունի. սպորտում հաջողության հասնելու գրավականը միշտ ավելի բարձր նվաճման ձգտելն է։


-Լավագույն տասնյակում հայտնվելը ոգևորևու՞մ է։
 -Լավագույն տասնյակում հայտնվելը միանշանակ շատ ոգևորող և, միարժամամակ նաև, պարտավորեցնող։
Իր մարզաձևում առաջատար ցանկացած մարզիկ իրեն գնահատված է զգում մարզաշխարհի ներկայացուցիչների և մարզական լրագրողների կողմից իրեն ցուցաբերած գնահատանքի և գալիք տարում ավելիին ձգտելու հնարավորության համար։


-Հրաշալի մասնակցություն ունեցաք տարվա կտրվածքով կարևորագույն ստուգատեսերում․ այս դժվար ժամանակահատվածում ներկայացնել երկիրը, եռագույնը, կա՞ պատասխանատվություն։
-Հայ ազգը, ցավոք, շատ բարդ ժամանակաշրջան է ապրում, և, իհարկե, ցանկացած հայ մարզիկ շատ ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր մրցելույթին։ Երբ հաղթանակից հետո բարձրանում է Հայոց եռագույնը և հնչում հիմնը,  աննկարագրելի պահ է ապրումների, զգացողությունների առումով։


-2023-ին նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ ենք մաղթում։
-Շնորհակալ եմ։ Թող 2023 թվականը լինի Խաղաղության և հաջողության տարի..
Թող բոլոր զինվորներն առողջ ու անփորձանք վերադառնան տուն։
Իսկ մազիկներն էլ ավելի շատ նվաճումների ու հաջողությունների հասնեն և բազմիցս հնչեցնեն մեր հիմնը տարբեր մրցելույթներում։

Լիլիթ Մկրտչյան Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի հրաձգություն Տարվա 10 լավագույն մարզիկներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին