f

Անկախ

Փիլոսյանի օրինակով, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլը մի կողմից չեզոքացնում, իսկ մյուս կողմից զավթում դատական համակարգը


Գիտեք, որ ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Աննան իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է, ում նիկոլական օկուպացիոն ռեժիմն ատում է, որովհետև բառի ոչ թե գրանտակերական, այլ իսկական իմաստով է իրավապաշտպան։

Փորձեցի լիազորություններից զրկելու ֆորմալ հիմնավորումը հասկանալ, խորացա մի քիչ ու շատ հետաքրքիր պատկեր բացվեց։ Կարդացե՛ք մինչև վերջ, կարևոր է։

Պարզվեց սկզբում մի փաստաբան ՖԲ-ում դժգոհել է, թե Փիլոսյանն ուշացնում է 4 քաղաքացիական գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործի մասնակիցներին ուղարկելու ժամկետները։

Ինչից հետո այս գրառման հիմքով արդարադատության նախարարությունը շտապ դիմում է ԲԴԽ Աննա Փիլոսյանին «կարգապահական տույժի ենթարկելու» համար։ ԲԴԽ-ն էլ շտապում է դատավորի լիազորությունները դադարեցնել։

Կոնտեքստից անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե ամեն ինչ օք է, օրենքով է։

«Но есть ньюанс...» ©

Նախ՝ Փիլոսյանը մեկ տարում ստացել է 5000+ գործ. սա աննորմալ ծավալ է, որն ուղղակի անհնարին է ժամանակին մշակել, նույնիսկ եթե ապրեր դատարանի շենքում և աշխատեր օրական 16 ժամ, առանց հանգստյան և տոնական օրերի։ Ընդ որում ըստ օրենքի իրեն ուղարկվող գործերից նա հրաժարվել չի կարող։

Երկրորդը՝ մեկ տարում սա արդեն 5րդ կարգապահական վարույթն է Փիլոսյանի դեմ։

Ինչքանով հասկացա որոշ ներքին զրույցներից, լիազորություններից զրկելու որոշումն ընդունած դատավորներից մեկը հայտնի է՝ որպես խրոնիկ ուշացնող...

Այսպիսով մակերեսին մենք տեսնում ենք իշխանությունների համար տհաճ իրավապաշտպանի հարազատի հետապնդման օրինակ։ Դա ինքնին շատ վատ է, բայց խնդիրն ավելի խորը շերտ էլ ունի։

Փիլոսյանի օրինակով, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլը մի կողմից չեզոքացնում, իսկ մյուս կողմից զավթում դատական համակարգը, ինչը տիպիկ բռնապետական գործելաոճ է։

Այսինքն.

Ա) դատավորներին գերծանրաբեռնելու պատճառով մարդիկ ստիպված են տարիներով, եթե ոչ տասնամյակներով սպասել արդարադատության։ Այսինքն զուտ մեխանիկորեն այնպես է արվում, որ մարդիկ «ուրիշ վարիանտներ» փնտրեն և այդ «ուրիշ վարիանտի» անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան (և իր մերձավորները)։ Այսինքն նիկոլապետությունում մարդ եթե արդարություն է փնտրում, ստիպված պիտի Նիկոլին «աբռաշատ ըլնի»։

Բ) համակարգից դուրս մղվող քիչ թե շատ անկախ ամեն դատավորի փոխարեն բերելու են իրենց մարդկանց։ Մի մասին դուրս կմղեն այսպիսի շինծու կարգապահական վարույթներում, մյուսներին՝ թոշակի կուղարկեն, առավել անհնազանդների դեմ էլ քրգործեր հարուցելը դե կա ու կա... Այսինքն ինչ-որ պահից նորմալ՝ ոչ նիկոլական, դմփ-դմփ-հու չանող դատավոր համակարգում ուղղակի չի մնալու։

Բա գիտեիք բռնապետությունը պոզով-պոչո՞վ է։

Աննա Փիլոսյան ԲԴԽ Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում դատական համակարգ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին