f

Անկախ

Ասկերանում առաջին անհրաժեշտության պարագաները, շաքարավազը, եւ կարտոֆիլը գրեթե սպառված են․ վարչական ղեկավար


Արցախի Հանրապետության Ասկերան շրջանում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակվելու հետեւանքով առաջին անհրաժեշտության պարագաները, շաքարավազը, եւ կարտոֆիլը գրեթե սպառված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսյանը։  «Կախված է այն բանից, թե բնակիչները որքան ունեն պահեստավորած մթերքներ եւ ինչ ռեժիմով օգտագործում, մի քանի օրվա ընթացքում կսպառվեն այդ ապրանքները։ Ամեն դեպքում եթե մի փոքր էլ մնանք շրջափակման մեջ, պետք է խստացնենք մեր ռեժիմը, որ հնարավորինս երկար դիմանանք։ Ծխախոտ դեռ կա, բայց պակասը զգացվում է։ Ներմուծված միրգը եւ բանջարեղենը սպառվել են, չնչին քանակությամբ մնացել է տեղականը»,- նշեց նա։

Ապրեսյանի խոսքով՝ շրջանում ալյուրի եւ ցորենի խնդիր չկա, պաշարները շատ են, կանոնակարգված տրամադրվում են հացի արտադրամասերին։

«Երթուղայինները գրաֆիկի որոշ փոփոխությամբ աշխատում են, աշխատում են այն տաքսիները, որոնք գազից են օգտվում։ Շտապօգնության մեքենաներն օգտագործում են եւ բենզին, եւ գազ, բայց ավելի շատ գազ։ Բենզինի պաշարները եւս սպառման եզրին են, խնայողաբար ենք օգտագործում»,- ասաց Համլետ Ապրեսյանը։

Նա հայտնեց, որ յուրաքանչյուր բնակչի տրամադրվում է միայն 1 կգ ապրանք։ Սահմանափակում չի գործում միայն հացի դեպքում։

«Քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում, հասկանում են՝ ինչ վիճակում ենք, իրենք էլ ավելին չեն պահանջում։ Հիմնականում ապրանքների պակասը զգացվում է քաղաքում, գյուղում վիճակն ավելի բարվոք է, որովհետեւ պահեսատավորած ապրանքներ ունեն, եւ ընտանի կենդանիներ, որոնցից եւ կարողանում են կաթնամթերք ստանալ եւ անհրաժեշտության դեպքում մորթել»,- ընդգծեց Ապրեսյանը։

Արցախի շրջափակում Ասկերան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին