f

Անկախ

Վանաձորի բժշկական կենտրոնի ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն լաբորատոր տեխնիկայով


Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով:

 

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության հուշագիր:

 

Դրամաշնորհային ծրագիրը և հայտը պատրաստվել և ներկայացվել է «Շառլ Ազնավուր հիմնադրամ»-ի օժանդակությամբ և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ համագործակցության արդյունքում:

 

Ծրագրով նախատեսվում է ամբողջովին վերազինել, նորագույն, ժամանակակից, արդի միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով հագեցնել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 81.327 ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել թվով 7 (յոթ) հատ լաբորատոր և ախտորոշիչ սարքեր:

1. Մանրադիտակ` թվային տեսախցիկով,

2. Հյուսվածքային պրոցեսոր` կարուսելային տիպի,

3. Պարաֆինային լցոնման կայան` սառեցման սեղանիկով և տաքացնող պինցետով,

4. Ռոտացիոն միկրոտոմ,

5. Ջրային բաղնիք,

6. Տաքացման սեղանիկ,

7. Փոքր գծային ստեյներ՝ հյուսվածքաբանական ապակիների ավտոմատ ներկման սարք:

 

Լաբորատորիան կիրականացնի ախտաբանահյուսվածքաբանական (բիոպսիոն, վիրահատական և աուտոպսիոն նյութերի) և ախտաբանաբջջաբանական (քսուկներ, PAP-test-էր, կենսաբանական հեղուկների) հետազոտություններ:

Նման ժամանակակից սարքավորումներով ախտաբանահյուսվածքաբանական և ախտաբանաբջջաբանական լաբորատորիայի արդիականացումը մարզային բժշկական կենտրոնում թույլ կտա տեղում իրականացնել որակյալ, արդի միջազգային ստանդարտներին և չափորոշիչներին համապատասխան հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություններ, որոնք չափազանց մեծ դեր ունեն թե՛ ախտորոշիչ, թե՛ հետագա բուժման առումով ցանկացած ախտաբանական պրոցեսի, հատկապես ուռուցքաբանության ոլորտում:

 

Ախտաբանահյուսվածքաբանական և ախտաբանաբջջական հետազոտությունները մեծ դեր ունեն նաև ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման, սքրինինգային հետազոտությունների, ինչպես նաև բուժական պրոցեսների որակի վերահսկողության, նախնական և վերջնական ախտորոշումների համընկնման կամ տարամիտման հարցերում:

 

Ծրագրի իրականացումը, անշուշտ, կնպաստի մարզային առողջապահության, հատկապես վիրաբուժության, օնկովիրաբուժության, էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը, մարզային բուժհիմնարկների ախտորոշիչ, բուժական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը:

 

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

 

Վանաձորի բժշկական կենտրոն Ճապոնիա «Ազնավուր» հիմնադրամ Հայաստան

Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Ավելին
Ավելին