f

Անկախ

Թուրքիայի ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածուին կհայտարարի ընտրությունների օրվա հաստատումից հետո


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը նախագահի միասնական թեկնածուին կհայտարարի ընտրությունների ամսաթիվը հաստատվելուց հետո, հաղորդում է Turkish Minute-ը։ 
Քըլըչդարօղլուն ելույթ ունենալով Անկարայում միջոցառման ժամանակ՝ ասել է, որ ընդդիմադիր դաշինքի կուսակցությունների առաջնորդները սովորաբար նշում են իրենց նախագահի թեկնածուին Գերագույն ընտրական խորհրդի կողմից ընտրությունների ամսաթիվը հաստատելուց հետո։ Ընդդիմադիր դաշինքը կազմված է վեց կուսակցություններից, դեռևս չի հայտարարել իրենց թեկնածուի մասին, մինչդեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ ինքն է լինելու «Հանրային դաշինքի» թեկնածուն, որի կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» և աջ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցությունները (MHP): 
Քըլըչդարօղլուն ասել է, որ ընդդիմադիր վեց կուսակցությունները համատեղ կորոշեն իրենց նախագահի թեկնածուի հարցը։ Նրանք արդեն որոշել են անհրաժեշտ որակները, սակայն դեռևս թեկնածուին չեն որոշել։ Ընդդիմադիր դաշինքին քննադատում են, որ շատ ուշ է հայտարարում իրենց թեկնածուի մասին, քանի որ հունիսին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդամենը վեց ամիս է մնացել։ Ընդդիմադիր դաշինքի նախագահի հավանական թեկնածուներից են Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, երկուսն էլ՝ CHP-ից։ 
Ի դեպ, Թուրքիայի իշխանությունները քաղաքական ճնշումների են ենթարկում Իմամօղլուին՝ փորձելով ազատվել վտանգավոր մրցակցից։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը դեկտեմբերի 14-ին քաղաքապետ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի 11 անդամներին «վիրավորելու» մեղադրանքով։ Դատարանը նաև քաղաքական արգելք է Իմամօղլուի նկատմամբ, որը պետք է հաստատի Վերաքննիչ դատարանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/595349.html 

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/595349.html 

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/595349.html 

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/595349.html 

© factor.am

Թուրքիա նախագահական ընտրություններ Աշխարհում միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին