Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանին զսպելու Արևմուտքի քաղաքականությունը միջուկային տերությունների բախման վտանգ է պարունակում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա ասել է, որ Արեւմուտքում շահարկումներ են ծավալվում, թե «Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ»։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության լիակատար զսպման քաղաքականությունը կարող է վերածվել միջուկային տերությունների բախման։
Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս կրկնել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, սակայն արևմտյան քաղաքական գործիչները սրում են իրենց հռետորաբանությունն այս թեմայով։
Ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, Արևմուտքում միջուկային զենքի թեմայի շուրջ տիրում է «քարոզչական օրգիա»։
Նաև հարցազրույցում Լավրովը նշել է, որ ուկրաինական իշխանությունները փորձում են «քաշել» Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի մյուս անդամներին էլ ավելի խորը ուկրաինական հակամարտության մեջ՝ ակնկալելով ռուսական բանակի հետ նրանց ճակատային բախումը։