f

Անկախ

Ականազերծման ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, ինչի վրա է ծախսվում կառավարությունից ստացված գումարը․ «Հրապարակ»


Հրապարակ» թերթը գրում է․ ««Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: Բայց լիազոր մարմինը ՊՆ-ն է: Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը․ 2018-ի իշխանափոխության օրերին ինքն էր խաղաղապահների հրամանատարը եւ հայտնի խմբի հետ «Ստալիչնի պոլկից» փողոց՝ միտինգի դուրս եկած խմբի առաջնորդը: Այն ժամանակ լուրեր կային, թե զինվորականների այս խմբի՝ փողոց դուրս գալն է վճռորոշ դեր խաղացել, եւ զինծառայողներին ցուցարարների մեջ տեսնելով՝ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել՝ հրաժարականի դիմում գրելու։

Վաղինակ Սարգսյանն ԱԻՆ համակարգում չի աշխատել: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո՝ 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, ազատեցին այդ պաշտոնից, հավանաբար՝ թերացումների համար, թեեւ՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր եղան, թե ԱԱԾ-ում քննվող մի գործով Վաղինակ Սարգսյանը հարցաքննվել է: Հետագայում նա հայտնվեց այս փափուկ եւ ապահով պաշտոնին, որտեղ ոչ մեծ պատասխանատվություն կա, ոչ մեծ ռիսկեր, փոխարենը՝ մեծ փողեր կան։
Եվ այսպես․ ՊՈԱԿ-ը նոյեմբերին դասընթաց է կազմակերպել Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» հասարակական կազմակերպության 12 աշխատակցի համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում: Դեկտեմբերի 6-ից ՊՈԱԿ-ը «Հայաստանի տուժած մարզերում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման իրականացում» խորագրով պանելային քննարկում է կազմակերպել։ Դեկտեմբերի 16-ին ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում եւ 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով։

Մեր տեղեկություններով՝  քննարկումներից մեկն էլ արվել է Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով։ Հետաքրքիր է, որ այս ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում գնման գործընթացների մասին տեղեկություններն իսպառ բացակայում են, այդ բաժինը պարզապես դատարկ է։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ՊՈԱԿ-ին 2021 թվականին միայն մեկ ծրագիր իրականացնելու համար (Ականազերծված տարածքների մոնիթորինգ, նշագրված տարածքների մոնիթորինգ, ականների վտանգի իրազեկման միջոցառումներ, ականազերծման աշխատանքներ Տեղ համայնքում) կառավարության կողմից փոխանցվել է 338 մլն 945 հազար դրամ։ Եվ այսքան ֆինանսավորման պայմաններում ՊՈԱԿ-ը նորմալ կայք անգամ չունի՝ դրա բաժինների մեծ մասն ամբողջացված, լրացված չէ՝ կառուցման ընթացքի մեջ է։

Ի դեպ, մոնիթորինգներն ու դասընթացներն ամենաչբռնվող թեմաներն են, որտեղ կարելի է անսահմանափակ քանակով փողեր «լվանալ» եւ չբռնվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին