f

Անկախ

Ոստիկանապետին ասելիք բնականաբար չունեմ, ինքն այդ դերում արդեն իր ախտորոշումը տվել է․ Տիգրան Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է հասունանում՝ պատժի սահմանում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ վայրում կհանդիպեն Նիկոլի ընտանիքի անդամներին։

Առավել խիստ պատիժ կսահմանվի նրանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն նայել նրանց կողմ։
Առաջին հայացքից աբսուրդ թվացող «փոփոխության» մասին չէի գրի, եթե  նիկոլական բանդիտական խմբերը, Նիկոլի ընտանիքի անդամին պատահաբար հանդիպելուց հետո, ՀՀԿ մեր ընկերներին՝ Միքայել Գրիգորյանին ու Վլադ Մանուկյանին,  չհետապնդեին, Վլադին գետնին չպարկեցնեին, ապօրինի ոստիկանություն չտանեին, հետը անբովանդակ զրույցներ չվարեին։

Այն, որ ոստիկանության պետն ու նրա առանձին ներկայացուցիչներ պատրաստ են հանուն Նիկոլի օրենքի ու օրինականության վրայով քայլել, դա ոչ միայն չէի կասկածում, այլ այս 4-4.5 տարիների ընթացքում բազմիցս տեսել ու համոզվել էի, դա չի խնդիրը։

Բայց միշտ միամտորեն հավատացել եմ, այսօր էլ հավատում եմ, որ կա մի սահման, որից այն կողմ ոստիկանության ծառայողը կհրաժարվի ակնհայտ ապօրինի ու անպատվաբեր դերի մեջ մտնելուց։
Այդպիսիք եղել են, շատերն այլևս իրավապահ համակարգում չեն, համոզված եմ, որ այդպիսիք դեռ կան համակարգում ու որևէ պարագայում իշխանական քմահաճույքներին չեն տրվի։

Ոստիկանապետին ասելիք բնականաբար չունեմ, ինքն այդ դերում արդեն իր ախտորոշումը տվել է, բայց հույս ունեմ, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, յուրաքանչյուր անգամ, երբ նման հրաման կստանան, դա կատարելուց առաջ կհիշեն, որ համազգեստ հագնելուց, ուսադիր կրելուց և իրենց իսկ պատվին ու արժանապատվությանը դեմ գնացող հրաման կատարելիս, հրաժեշտ են տալիս մարդկային կերպարին, հարգանքին, տղամարդկությանը և ծառայություն մատուցում հայրենիք հանձնածների ու պետականություն քանդողների անձնական ցանկություններին»։ 

Հայաստան Տիգրան Աբրահամյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին