f

Անկախ

Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի


Դոլարի փոխարժեքը նվազել է, ինչը թույլ է տալիս ավելի ձեռնտու սակագներով ձեռք բերել գազ և միջուկային վառելիք։ Սակայն մյուս կողմից ավելացել է Իրան–Հայաստան գծի կառուցման համար իրանական վարկի սպասարկումը։

Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023 թ. փետրվարի 1–ից չեն փոխվի։ Նման որոշում կայացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Որոշման վրա ազդել են մի քանի գործոններ թե՛ աճի, թե՛ նվազման ուղղությամբ։ Նվազման հիմնական գործոնը դոլարի ու եվրոյի փոխարժեքների անկումն էր դրամի նկատմամբ (փոխարժեքը կարևոր է գազի ու միջուկային վառելիքի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կայանների համար սարքավորումների ձեռքբերման համար)։

Վերականգնվող էներգիայի կայաններից սակագինը նվազեցվում է միայն նրանց համար, որոնք դեռ չեն անցնում ազատ շուկայական մոդելի (ավելի մանրամասն` այստեղ)։ Կարգավորվող կայանների սակագները կապակցված են դոլարին այն պատճառով, որ փոքր ՀԷԿ–երը և հատկապես արևային կայանները սարքավորումների մեծ մասը ձեռք են բերում արտերկրից։ Այդ պատճառով ՓՀԷԿ–երի դեպքում սակագնում դոլարի տեսակարար կշիռը սահմանված է 65%, արևայինների դեպքում` 90%։

Դրանից բացի, 2022-ի ընթացքում էժանացել է էլեկտրաէներգիայի ընդհանուր «կաթսան»։ Այսպես` սկսել է մատակարարվել նոր` «ArmPower» ջերմային կայանի հոսանքը, որը փոխարինել է այլ ՋԷԿ–երի ավելի թանկ արտադրանքը։ Դրանից բացի, ավելացել է ԱԷԿ–ի արտադրանքը (որը հետզհետե ավելացնում է աշխատանքային հզորությունը` վերանորոգման ավարտին զուգահեռ)։

Կրճատվում են նաև ծախսերը պահուստային կայանները (Հրազդան ՋԷԿ–ն ու «Հրազդան 5»-ը) աշխատանքային վիճակում պահելու համար, քանի որ այդ կայանները, անհրաժեշտության դեպքում, ցանցին միացնելու գործառույթը փոխանցվել է Երևան ՋԷԿ–ին։

Սակագնի բարձրացման ուղղությամբ խոշորագույն գործոն է դարձել արտասահմանյան վարկերի մարումը։ Ավելացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է Իրանի կառավարությունից ստացված վարկով ` Իրան–Հայաստան 400 կիլովոլտ լարման գծի կառուցման համար։ Այստեղ եկող տարվանից պետք է վճարել ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը։ Գծի կառուցման վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել էր և հիմա ծրագրված է 2023-ի ավարտին։

Ավելացել է նաև միջուկային վառելիքի ձեռքբերման ծախսը։ Թեև այն գնվում է Ռուսաստանում, սակայն դրա արժեքը կապակցված է եվրոպական գնանշումների հետ` թե՛ ուրանի, թե՛ դրա արդյունահանման ու վերամշակման։ 2022–ին այդ գնանշումներն աճել են, այդ թվում` այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։

Աճելու են (թեև համեմատաբար փոքր ծավալով) այն ծախսերը, որոնք պետք է վճարվեն «Էլցանցի» ու արտադրող կայանների ներդրումների դիմաց։ Որոշակի գումար պետք է հատկացվի նաև էներգետիկ համակարգում աշխատավարձերի բարձրացման համար։ Այսպիսով` միջին աշխատավարձը ոլորտում կհասնի մոտ 250 հազար դրամի (հարկերը և վճարները հանած` մոտ 182 հազար դրամ կամ $460)։

 

Կարգավորողի հաշվարկով` սակագնի աճի ու նվազման գործոնները չեզոքացնում են մեկը մյուսին, այդ պատճառով սպառողական սակագները թողնվել են անփոփոխ։

Հիշեցնենք` այժմ տնային տնտեսությունների համար ցերեկային և գիշերային սակագինը կազմում է 46,48 և 36,48 դրամ (ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառման դեպքում)։ 201-400 կՎտ/ժ–ի դեպքում սակագները կկազմեն 48,48 և 38,48 դրամ, 400 և ավելի սպառման դեպքում` 53,48 և 43,48։ Անապահով ընտանիքների համար սակագինը հաստատված է 29,99 և 19,99 դրամ։ Ձեռնարկությունների սակագները կախված են լարումից (սկսած 41,98/37,98 դրամից` 110 կՎ լարման համար, մինչև 53,48/43,48 դրամ` 0,38 կՎ լարման համար)։

Հիշեցնենք` սակագները սահմանվում են միայն շուկայի կարգավորվող մասի համար։ Չկարգավորվող շուկան մեկնարկել է 2022-ի փետրվարից։ Ազատ շուկային արդեն անցում է կատարել սպառման մոտ 15%–ը (հիմնականում խոշոր բիզնեսի դեպքում)։ Կայաններից` շուկա են դուրս եկել փոքր ՀԷԿ–երի ու ԵրՋԷԿ–ի արտադրանքի մի մասը։ Էլեկտրաէներգիայի ազատ շուկան աստիճանաբար կընդլայնվի մինչև 2025 թվականը։

էլեկտրաէներգիա սակագներ Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին