f

Անկախ

ՀՅԴ-ականները սլաք են բերել կառավարություն․ «Սա պատասխանատվության ու մեղավորության սլաքն է»


Չկա Արցախի կամ Հայաստանի առանձին հարց, կա մեկ միասնական հայկական հարց. հենց այս շենքում են նստում այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է պայքարեին հանուն մեր հայրենիքի, բայց այս մարդիկ շարունակում են հզորացնել մեր թշնամուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարության շենքի մոտ ՀՅԴ-ականների կցիայի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը:

Նշենք, որ նրանք Մատենադարանից երթով հասել են կառավարության շենքի մոտ:

Սևակ Նազարյանի խոսքով՝ որպես խորհդանիշ այսօրվա գործողության, իրենց հետ վերցրել են պատրաստված «սլաքներ», որոնք խորհրդանշում են պատասխանատվություն և մեղավորություն։

«Սլաք, որ այս իշխանություններն ավելի քան երկու շաբաթ այս հարցում և շուրջ 4,5 տարի բոլոր հարցերում փորձում են ուղղել իրենցից դուս, փորձում են չհայտնվել սլաքի սուր կողմում։ Տապալել  համավարակի դեմ պայքարը և պատասխանատու չլինել, բոլոր հիմքերը ստեղծել, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի և ոչ ոք չքննադատի նրան։ Այսօր էլ այս ցավալի իրավիճակում նորից փորձում են սլաքն ուղղել իրենցից դուրս»,- հայտարարեց ՀՅԴ-ական երիտասարդը:

Նա նաեւ հավելեց. «Ժամանակն է վերահաստատել՝ մենք Արցախի կողքին ենք, և ստեծված իրավիճակի պատասխանատուները երկուսն են՝ թշնամին, որը փորձում է վերջապես իրականացնել իր ավելի քան մեկ դարյա պանթուրքիստական ծրագիրը, և այս իշխանությունները, որոնք չեն դիմագրավում դրան և իրենց քայլերով նույնիսկ աջակցում են»։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։ Նրանք երթի ընթացքում վանկարկում էին՝ «Արցախ, Արցախ», «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»:

ՀՅԴ երթ ՀՀ Կառավարություն սլաք Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին