ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի վստահում Սպիտակ տան որոշ անվտանգության աշխատակիցների՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներից, քանի որ նրանք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն են։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը՝ հղում անելով ամերիկացի գրող և լրագրող Քրիս Ուիփլի The Fight of His Life. Inside Joe Biden's White House գրքին։ Գրում է Gazetya.ru-ն։
«Ավելի մեծ խնդիր Բայդենի մտահոգությունն էր իր անվտանգության թիմի վերաբերյալ: Այդ մարդկանցից ոմանք կողմ են «Դարձրե՛ք Ամերիկան կրկին հզոր» կարգախոսին։ Նա նրանց չէր վստահում»,- նշված է գրքում։
Ինչպես նշում է Ուիփլը գրքում, Գաղտնի ծառայությունում աշխատում են հարավային նահանգներից բազմաթիվ նախկին ոստիկաններ, որոնք հիմնականում «խորապես» պահպանողական են:
Ավելի վաղ ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել էր ութ ամենամեծ սխալները, որոնք թույլ է տվել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին։