f

Անկախ

Եթե պետք է Մարիամ Փաշինյանին թարս նայելը կամ նրա հետ նույն խանութում գտնվելը դառնա ռեպրեսիայի առիթ, ապա ասելու ոչինչ չկա․ ՀՀԿ-ական Միքայել Գրիգորյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ խանութում վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին հանդիպած երկու ՀՀԿ-ական երիտասարդներ հայտնվել են իրավապահների թիրախում: Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը եւ «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը պատմում են, որ Մարիամի հետ որեւէ կոնտակտ չի եղել, սակայն Փաշինյանի ավագ դուստրը լուսանկարել է տղաներին, որից հետո նրանց սկսել են հետապնդել։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս մասին գրառում էր արել իր էջում․ «Այսօր 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկեցրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Առեւանգողներն ակնհայտ փորձել են վախեցնել երիտասարդին, ճնշել, թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների եւ փաստաբանների հետ: Բաց են թողնում միայն այն ժամանակ, երբ մենք զանգում ենք 1-02՝ առեւանգման փաստով: Որպես բերման պատճառ՝ նշվում է ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքը.... 18 տարեկան այս ուսանողի մոտ:

Իսկ Միքայել Գրիգորյանին այսօր ամբողջ օրը հետապնդել է 37AQ382 օպերատիվ պետհամարանիշներով մեքենա, եւ վստահ եմ, որ մոտ օրերս հենց այդ միջադեպի հետ կապված մի նման շոու էլ Միքայելի հանդեպ կիրականացնեն. դե, իհարկե, Փաշինյանները 2 սերիանոց մասկի շոու են պատվիրել: Հենց այս պահին էլ Միքայելի բակում շրջում են մի քանի իրավապահներ»:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու է իշխանական դուստրն իրավապահներին դիմել, եւ ինչու են հետապնդում երիտասարդներին, մենք զրուցել ենք միջադեպի մասնակցի՝ ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանի հետ:

- Ձեր մասնակցությամբ միջադեպը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Հայկ Մամիջանյանը նշել էր, որ Մարիամ Փաշինյանին խեթ նայելու համար են Ձեզ հետապնդում: Ի վերջո` ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Մի՞թե Մարիամ Փաշինյանին խեթ նայելն է այս ամենի պատճառը, գուցե այլ անպարկեշտ բա՞ն եք արել:

- Թումանյան փողոցում տեղակայված սուպերմարկետներից մեկում է տեղի ունեցել դեպքը: Ոչ մի խոսակցություն տեղի չի ունեցել: Սուպերմարկետից դուրս ենք եկել, Մարիամ Փաշինյանը մեզ նկարում է, եւ այդտեղից ամեն ինչ սկսվում է: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Հաջորդ օրվանից սկսել են մեզ հետապնդել: Մեր ողջ տեղաշարժն ինչ-որ մարդկանց կողմից հսկվում է: Իրավապահները մեր տեղաշարժի հետ կապված տեսանյութեր են անգամ փնտրել, թե որտեղ ենք եղել եւ ինչով ենք զբաղված եղել, դրանից հետո զանգահարում են ընկերոջս շենքի լիազորին, հետաքրքրվում են, ապա նրան ասֆալտին փռում: Մենք այս իշխանությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը երբեք չենք թաքցրել, սակայն այդ օրը ոչինչ տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, մեր դեմ ռեպրեսիաներ են սկսվել: Մեզ անվերջ հետապնդում են: Երեկ էլ օպերատիվ համարներով ավտոմեքենա էր հետեւում մեզ: Ողջ օրը մեր հետեւից այդ մեքենան եկավ:

- Հետեւելուց բացի ի՞նչ են անում:

- Երեկ, ինչպես գիտեք, մեր ընկերոջը բերման են ենթարկել, 6-րդ վարչություն են տարել, նկարել, ապա բաց են թողել: Սա պարզապես ռեպրեսիա է:

- Եթե դուք ոչինչ չեք արել, սակայն ձեզ հետապնդում են, անհիմն կերպով բերման են ենթարկում, ապա ինչո՞ւ համապատասխան քայլեր չեք ձեռնարկում:

- Եթե պետք է Մարիամ Փաշինյանին թարս նայելը կամ նրա հետ նույն խանութում գտնվելը դառնա ռեպրեսիայի առիթ, ապա էլ ասելու ոչինչ չկա, բայց դրանից ավելի ոչինչ չի եղել: Մենք պատրաստվում ենք որոշակի քայլերի դիմել, սակայն ես այդ մասին չեմ խոսի հիմա: Այս պահին նման պրոցես կա: Ուղղակի չենք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

- Մարիամը թիկնապահների հե՞տ էր:

- Այո, թիկնապահների հետ էր, անգամ չենք էլ նայել նորմալ:

- Երբ Մարիամը ձեզ նկարահանում էր, չհարցրի՞ք, թե ինչու է նկարում:

- Չէ, մենք բավականին հեռու էինք:

- Ձեր ընկերը` Վլադիմիրը, որին բերման էին ենթարկել, այժմ տա՞նն է:

- Այո, նա հիմա տանն է, չկա ոչ մի մեղադրանք: Նա 18 տարեկան է: Ի՞նչ պետք է արած լիներ երիտասարդը: Իրավապահները նշել են, թե ապօրինի զենք եւ զինամթերք են փնտրում վերջինիս մոտ:

- Այսինքն` զենք ու զինամթերք փնտրելու պատրվակով են նրան բերման ենթարկել:

- Այո, այդ կասկածանքով:

- Իսկ այսօր Ձեզ հետեւո՞ւմ են, թե՞ «օպերացիան» ավարտված է:

- Այո, այս պահին էլ, հիմա հետեւում են, երեկ գիշերն էլ էին հետեւում:

- Ի՞նչ մեքենաներով են հետեւում:

- Սովորական մեքենաներով, սակայն իրենք տարբերվում են: Չի կարող նույն մարդն անընդհատ պատահմամբ հանդիպել ինձ ե՛ւ Թումանյան, ե՛ւ Բաղրամյան, ե՛ւ Սայաթ-Նովայի փողոցում:

- Չե՞ք փորձում մեքենայից իջնել եւ հարցնել, թե ինչու են Ձեզ հետապնդում:

- Այս պահին՝ ոչ: Մինչեւ երեկ տեղի ունեցած դեպքը, երբ Վլադիմիրին բերման ենթարկեցին, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Հիմա ամեն ինչ ակնհայտ է: Վլադիմիրին երեկ Բաղրամյան պողոտայում կանաչ համազգեստով անձինք բերման ենթարկեցին, ուշագրավ է, որ նրա հետ բերման է ենթարկվել նաեւ տաքսու վարորդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան Մարիամ Փաշինյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին