f

Անկախ

2022-ի մարզական ամփոփում


Սովորության համաձայն` Անկախն ամփոփում է մարզական տարին.
2022 թվականին հայ մարզիկները մեր երկիրը ներկայացրին միջազգային տարբեր հարթակներում`  արձանագրելով մարզական նշանակալի իրադարձություններ: Հպարտությամբ կարող ենք նշել, որ սպորտում ունեցած հաղթանակների շնորհիվ հայ ժողովուրդն ապրեց ուրախության և ոգևորության  րոպեներ:


Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունեց  բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը և այն անցկացրեց ամենաբարձր մակարդակով:
Կազմակերպիչները ոչինչ չէին խնայել Եվրոպային տպավորելու համար: Բացման արարողությունը սկսվեց դրսից՝ հրավառությամբ: Համալիրի երկնքում հայտնվեց բռնցքամարտի կաշվե ձեռնոցը: 
Բացման արարողության ժամանկ հարթ չընթացավ  ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի ելույթը: Նրա ողջույնի խոսքի ժամանակ հանդիսատեսի շարքերից երկու երիտասարդ վազեցին բեմ և պարզեցին Արցախի դրոշները: Անվտանգության աշխատակիցները մի քանի վայրկյան տարակուսեցին՝ մոտենալ, հեռացնել ակտիվիստներին, թե ոչ, ապա ավելի ուշ դուրս բերեցին երիտասարդներին: Արցախի դրոշները պարզելու պահին հանդիսատեսը ծափերով ողջունեց ակտիվիստների քայլը:
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1 ոսկե /Հովհաննես Բաչկով/, 2 արծաթե /Արթուր Բազեյան, Ռաֆայել Հովհաննիսյան/ և 1 բրոնզե մեդալ/Նարեկ Մանասյան/։
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարիերայում երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեպիոնի տիտղոսը: 
Եզրափակչում Բաչկովը երեք ռաունդում էլ ունեցած բացահայտ առավելությամբ 5-0 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունես Համրաուլիի նկատմամբ:
ԵԱ-ում մեդալակիր դարձած մեր բռնցքամարտիկները միաբերան նշում են՝ սեփական պատերի ներքո հանդես գալը մեծ պատիվ էր իրենց համար.
«Այնպիսի էմոցիաներ, ինչպիսին մեր ժողովուրդը փոխանցեց թե՛ դահլիճում թե՛ դահլիճից դուրս՝ չէի զգացել։ Այս հաղթանակը ամեն մեկինդ է։ Շնորհակալ եմ քեզ, իմ Հայ ազգ»,- Եվրպայի առաջնության ավարտից հետո գրեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը։ 
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անին առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած առաջնությունում հայ մարզուհին 70 կգ քաշային կարգում եզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։


Մարմնամարզիկները փայլեցին․ Արթուր Դավթյանն աշխարհի չեմպիոն է
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում նոյեմբերին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ նվաճեց:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Հենացատկ վարժության եզրափակչում Դավթյանը 15,050 միավոր  վաստակեց և ոսկե մեդալ նվաճեց: 
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հայաստանի հավաքականի անդամ, 38-ամյա Հարություն Մերդինյանը երրորդ տեղը  զբաղեցրեց՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր: Նժույգթափեր վարժության եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր  վաստակեց և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Առաջին անգամ Մերդինյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճել էր 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:
Մերդինյանն աշխարհի տարիքով ամենամեծ մարմնամարզիկն է, որը մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում:
Հարություն Մերդինյանն ընդգծեց, որ տարիքն իր համար պարզապես թիվ է. «Ինձ լավ եմ զգում, այնպես որ կարող եմ շարունակել մրցունակ լինել: Հպարտ եմ, որ կարող եմ շատ մեդալներ նվաճել Հայաստանի համար»։
Ամռանը Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ  նվաճեց։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով14,733 միավոր։
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկի կիսանդրին: 
«Կարծում եմ՝ սա նվազագույն շնորհակալությունն է հայկական սպորտի զարգացման գործում Ազարյանի ներդրած ավանդի ու հսկայական նվիրումի համար: Սա իրապես սպասված նախագիծ էր»,- նշեց մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
«Այս արձանն իմ կյանքն ավելացրեց, մինչև 100 տարեկան պիտի ապրեմ, որ վայելեմ: Ինձ շատ դուր եկավ, հաճելի է»,-ասաց սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:


ՖԻԴԵ–ն հրապարակեց  100 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների թարմացված վարկանիշը։
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի  հրապարակած թարմացված վարկանիշում ՀՀ 4 ներկայացուցիչ  ներառվեց Էլինա Դանիելյանը՝ 36-րդ հորիզոնական, Աննա Սարգսյանը՝ 69-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդ։ Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընգրկվեց Աշխարհի և մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության նորաթուխ չեմպիոն Մարիամ Մկրտչյանը։՝զբաղեցնելով 87-րդ տեղը։
Մարիամ Մկրտչյանը տարվա ընթացքում կարևոր հաղթանակներ գրանցեց ու նշանակալի տիտղոսներ նվաճեց։
Սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։
Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև Մարիամ Մկրտչյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող  դարձավ Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում:


ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանը 95-րդն է
Դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման տարեվերջյան վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը տարին եզրափակեց 95-րդ հորիզոնականում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց նաև Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 
Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ  ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ  ճանաչվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:


2022-ի 10 լավագույն մարզիկները
Տարեվերջին մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի  դարձան Հայաստանի 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:
Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝
Արթուր Ալեքսանյան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)
Մալխաս Ամոյան` (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
Հովհաննես Բաչկով` (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
Սամվել Գասպարյան` (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)
Արթուր Դավթյան` (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)
Վարազդատ Լալայան` (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)
Արսեն Հարությունյան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
Անի Հովսեփյան` (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն)
Հարություն Մերդինյան` (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
Լիլիթ Մկրտչյան (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
 

սպորտ չեմպիոն տարվա ամփոփում Հայաստան խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին